• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային11:11, 27 Մայիս 2025

Հնդկաստանը երես է շրջել Թուրքիայից, ներդրումներ է անում Հունաստանում

Հնդկաստանը երես է շրջել Թուրքիայից, ներդրումներ է անում Հունաստանում

Այն բանից հետո, երբ Թուրքիան Պակիստանի հետ խորացրել է ռազմարդյունաբերական համագործակցությունը, Հնդկաստանն էլ իր հայացքն ուղղել է դեպի Հունաստան։ Նյու Դելին դիտարկում է Հունաստանում ռազմավարական ներդրումներ անելու հնարավորությունը պաշտպանական արդյունաբերություն, նավահանգիստների, զբոսաշրջություն և աշխատուժի ոլորտներում։

Այս շաբաթ Աթենք մեկնող Հնդկաստանի խորհրդարանի բազմակուսակցական պատվիրակությունը ևս մեկ անգամ կվկայի երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։

Նյու Դելին հատկապես կենտրոնացած է Հունաստանի ավիացիոն արդյունաբերության և Հունաստանի պաշտպանության համակարգերի պես կառույցների վրա։ Ըստ թուրքական աղբյուրի՝ այդ նախաձեռնությունը հաջորդել է Հունաստանի՝ Իսրայելի հետ կնքած ռազմական համաձայնագրերին։ Հնդկական ռազմարդյունաբերական ընկերությունները սկսել են առաջին շփումները հաստատել հունական իշխանությունների հետ։

«Պակիստանի՝ թուրքական արտադրության զենքերին և անօդաչու թռչող սարքերին դիմելու քայլը Հնդկաստանին ստիպել է աջակցել Թուրքիայի տարածաշրջանային, աշխարհաքաղաքական մրցակից Հունաստանին»։

Բացի ռազմական ոլորտից, Հնդկաստանի հետաքրքրությունների շրջանակում են նաև հունական նավահանգիստները և զբոսաշրջության ոլորտը։

Թեսաղոնիկի նավահանգիստը դիտվում է որպես Պիրեյին այլընտրանքային ռազմավարական կենտրոն։ Հատկապես Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի շրջանակներում այս նավահանգստի դերը մեծացել է։

ԱՄՆ-ի կողմից աջակցվող այս միջանցքը նպատակ ունի հակակշռել Չինաստանի ազդեցությանը Եվրոպայի ենթակառուցվածքներում։

Աղբյուր`    Sozcu

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}