• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային15:40, 23 Հունիս 2025

Աֆրիկայից «էներգետիկ հրավեր» Թուրքիային

Աֆրիկայից «էներգետիկ հրավեր» Թուրքիային

Աֆրիկայի նավթ արտադրող երկրների կազմակերպության (APPO) գլխավոր քարտուղար Օմար Ֆարուք Իբրահիմը հայտարարել է, որ իրենք բաց են Թուրքիայի հետ նավթագազային համագործակցության առաջ, որը շահավետ կլինի երկու կողմերի համար էլ։

Ֆարուք Իբրահիմը Թուրքիային հրավիրել է ներդրումներ կատարելու Աֆրիկայի էներգետիկ ենթակառուցվածքում։

«Մենք սպասում ենք թուրք գիտնականներին և ներդրողներին»։

APPO-ի գլխավոր քարտուղարը թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ Թուրքիայի հետ էներգետիկ գործընկերությունը չի ենթադրում միայն խողովակաշարեր և էներգիայի փոխանցում, այլ նաև ներառում է տեխնոլոգիաների փոխանցում, ինժեներական աջակցություն և կրթություն։

«Եթե Թուրքիան ցանկանա աջակցել մեզ խողովակաշարերի կառուցման գործում, որոնք կապահովեն էներգակիրների փոխանցումը՝ լինի դա նավթ, գազ, թե ռաֆինացված արտադրանք, մենք ուրախությամբ կընդունենք այն», - ասել է Իբրահիմը՝ հավելելով, որ Թուրքիայի մասնակցությունը կնպաստի ինչպես Աֆրիկայի զարգացմանը, այնպես էլ Թուրքիայի էներգետիկ տեսլականին։

Վերջին տարիներին Թուրքիան զգալիորեն մեծացրել է իր ազդեցությունն Աֆրիկայում՝ հատկապես էներգետիկայի, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների ոլորտներում։

Ռազմավարական համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել Սոմալիի, Նիգերի, Լիբիայի, Ալժիրի, Անգոլայի, Սենեգալի և Նիգերիայի հետ։ 

Իբրահիմը առանձնահատուկ նշել է, որ Թուրքիայի կողմից աֆրիկացի ուսանողներին տրամադրվող կրթաթոշակները նույնպես դրականորեն են ազդում Աֆրիկայի՝ Թուրքիայի նկատմամբ ունեցած ընկալման վրա։

Աղբյուր`    TimeTurk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}