Միջազգային12:11, 25 Հունիս 2025
Թուրքիան, Հունաստանը և Բուլղարիան քննարկել են անկանոն միգրացիայի վերաբերյալ հարցեր

Սոֆիայում Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի, Բուլղարիայի ներքին գործերի նախարարի և Հունաստանի միգրացիայի և ապաստանի հարցերով նախարարի միջև կայացել է հանդիպում։ Սա թվով երկրորդ եռակողմ նախարարական հանդիպումն է։
Նախարարները քննարկել են անկանոն միգրացիայի, սահմանային հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր։
Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները շեշտել են սահմանային կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման, միգրացիոն ուղու երկայնքով գտնվող երկրների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման և միգրանտներին իրենց ծագման երկրներ վերադարձնելու արդյունավետ համակարգի կարևորությունը:
Նախարարները նաև համաձայնել են շարունակել նման ձևաչափով հանդիպումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |