Միջազգային17:12, 01 Հուլիս 2025
Թուրքիան և Մոլդովան մտադիր են երկկողմ առևտրի ծավալը հասցնել 2 մլրդ դոլարի

Անկարայի առևտրի պալատի նախագահ Գյուրսել Բարանը ընդունել է Մոլդովայի դեսպան Դմիտրի Կրոյիտորին: Բարանը նշել է, որ Մոլդովայի և Թուրքիայի միջև առևտրի ծավալը մոտենում է 1 միլիարդ դոլարին, սակայն նպատակ է դրվել այդ ցուցանիշը հնարավորինս արագ հասցնել 2 միլիարդի:
Մոլդովայի դեսպանը հիշեցրել է, որ Թուրքիան 1992-ին առաջին երկիրն էր, որը ճանաչել է Մոլդովայի անկախությունը, իսկ 1994-ին թյուրքական ծագում ունեցող գագաուզներին տրվել է ինքնավարության կարգավիճակ: Նա տեղեկացրել է, որ Մոլդովայում գործունեություն է ծավալում 1200 թուրքական ընկերություն, որոնք տեխնոլոգիաներ են բերում երկիր և հազարավոր մոլդովացիների համար աշխատատեղեր ապահովում:
Կրոյիտորը նշել է, որ 2019-ից երկու երկրների միջև կարելի է ճանապարհորդել անձնագրով՝ առանց վիզայի։ Տարեկան 300.000 մոլդովացի է մեկնում Թուրքիա, իսկ Մոլդովա մեկնող թուրք զբոսաշրջիկների թիվը կազմում է 30.000: Դեսպանը հավելել է, որ Մոլդովան ակնկալում է 2028-ին անդամակցել Եվրամիությանը, ինչը թուրքական ներդրողների համար կարող է դառնալ 600 միլիոնանոց եվրոպական շուկա մուտք գործելու դուռ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |