Միջազգային10:30, 10 Հուլիս 2025
Թուրքիայի ՊՆ ղեկավար. «Հունաստանի գործողությունները դեմ են Թուրքիայի շահերին»

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում Հունաստանի գործողություններին։ Բանն այն է, որ Հունաստանը որոշում է կայացրել ինչև 12 ծովային մղոն ընդլայնել իր տարածքային ջրերն Էգեյան ծովում։
Միջանկյալ նշենք, որ տարածքային ջրերն այն ծովային տարածքն են, որոնք գտնվում են տվյլա երկրի ափերից որոշակի հեռավորության վրա և համարվում են այդ երկրի ինքնիշխան տարածք։ Հունաստանի դեպքում, եթե նրանք ընդլայնեն իրենց տարածքային ջրերը 6 մղոնից (ներկայիս սահման) մինչև 12 մղոն, դա արդեն հակասում է Թուրքիայի շահերին, քանի որ Էգեյան ծովի կղզիներն ու ջրային տարածքները վիճելի են Աթենքի ու Անկարայի համար։
Գյուլերն այդ համատեքստում նշել է, որ Հունաստանի գործողությունները դեմ են Թուրքիայի իրավունքներին, շահերին և մտահոգություններին ու հակասում են միջազգային իրավունքին։
Թուրքիայի պաշտպանության նախարարը միաաժամանակ նշել է, որ Էգեյան ծովում կամ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի շահերը և իրավունքները խաթարող որևէ իրողություն իրենք թույլ չեն տա։
«Բացի այդ, նշված հարցերի մասին տեղեկացվում է արտաքին գործերի նախարարությանը անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկելու համար աջակցություն ապահովելու նպատակով»,- մասնամասնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |