Միջազգային14:03, 14 Հուլիս 2025
Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ։ Հանդիպման ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և Սիրիայի կառավարության միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Ըստ այդ հուշագրի՝ նախատեսվում է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով մատակարարել Սիրիա։ Ալիևը նշել է, որ դա նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։
Նշվում է, որ Սիրիան ներկայումս ունի էներգետիկ լուրջ խնդիրներ և ադրբեջանական գազի մատակարարումը կնպաստի այդ երկրի էներգետիկ անվտանգությանը։
Բացի այդ հուշագրով նախատեսվում է էներգակիրների և նավթային պաշարների որոնման ոլորտում համագործակցություն ու համակարգում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |