Միջազգային11:50, 02 Սեպտեմբեր 2025
Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը
«Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը» (EUROCONTROL) հրապարակել է սույն թվականի օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակատվածի վերաբերյալ «Եվրոպական ավիացիայի զեկույցը»:
Ըստ զեկույցի՝ Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը, որտեղից վերոնշյալ ժամանակահատվածում օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։
Ստամբուլի օդանավակայանին հաջորդում են Ամստերդամի օդանավակայանը՝ օրական 1450, Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանը՝ 1432, Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանը՝ 1384 և Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը՝ 1346 թռիչքով։
Ցանկի 8-րդ տեղում Անթալիայի օդանավակայանն է՝ օրական միջինում 1055 թռիչքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |