Միջազգային15:17, 12 Սեպտեմբեր 2025
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Կատարում պաղեստինյան բանակցային պատվիրակության վրա Իսրայելի հարձակումից հետո պաշտոնաթող գնդապետ Մոշե Էլադը սպառնալիք է հնչեցրել Թուրքիայի հասցեին․ Նա նշել է, որ հաջորդը կարող է լինել Թուրքիան ու պնդել, որ Ստամբուլն ու Անկարան վտանգի տակ են։
Իսրայելցի գնդապետը նաև նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն անվերապահորեն չի աջակցի Թուրքիային։ Ըստ նրա՝ Թուրքիան կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն իրեն տալիս է անձեռնմխելիություն, բայց ՆԱՏՕ-ն այնպիսի կազմակերպություն չէ, որը գործում է կոնսեսուսով։ Այնտեղ որոշումները հազվադեպ են կայացվում միաձայն։
«Չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային»-, շեշտել է գնդապետը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |