14:08, 30 Kasım 2016
Սիրիան պատասխանել է Էրդողանի հայտարարությանը

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի թուրքական ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» օպերացիայի գլխավոր նպատակը Բաշար Ասադին իշխանազրկելն է:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերական հաղորդմամբ` Սիրիայի արտգործնախարարության նշյալ հայտարարությունում ասվել է, որ Էրդողանի հնչեցրած խոսքերն ապացուցում են Սիրիայի նկատմամբ թուրքական ագրեսիայի փաստը: Դրանից պարզ է դառնում, որ թուրքական ագրեսիան
«Թուրքիայի ագրեսիվ նպատակների մասին Էրդողանի հայտարարությունը վերջ դրեց վերջինիս ստերին: Պարզ դարձավ , որ թուրքական ագրեսիան Սիրիայի տարածքում հանդիսանում են ոչ այլ ինչ, քան նկրտումների և պատրանքների արդյունք»:
Տեղեկացնենք, որ Թուրքիայի նախագահի հայտարարությանն արձագանքել էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիյա Զախարովան: Վերջինս նկատել է տվել, որ Թուրքիան Սիրիական ճգնաժամը ռազմական ճանապարհով չլուծելու մասին համաձայնագրում ստորագրություն ունի: Իսկ Պեսկովն Էրդողանի խոսքերի վերաբերյալ ասել է հետևյալը. «Սա իսկական նորություն էր մեզ համար, շատ լուրջ հայտարարություն, որն, ընդհանուր առմամբ, հակասում է նախորդներին և Ռուսաստանի մոտեցումներին»:
Alıntı

İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”
En Çok Okunan
Takvİm
Anket
Bu yıl Ermenistan ile Türkiye devlet sınırı iki ülke vatandaşları için açılır mı?
Pİyasalar
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |