08:53, 28 Nİsan 2017
Իսրայելական գազը Թուրքիա կարտահանվի 2 կամ 3 տարում
Ապրիլի 27-28 ընկած ժամանակահատվածում Վաշինգտոնի «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնը Ստամբուլում հրավիրել է «Թեժ տարածաշրջանում ուժեղացնել տրանսատլանտյան համերաշխությունը» թեմայով գագաթնաժողով:
Ըստ թուրքական «Posta» լրատվամիջոցի` գագաթնաժողովի ժամանակ ելույթով հանդես եկած Իսրայելի էներգետիկայի և ջրային պաշարների նախարարության ներկայացուցիչ Շաուլ Մերիդորը խոսել է Իսրայելից Թուրքիա արտահանվելիք գազի վերաբերյալ: Նա նշել է, որ իսրայելական գազը Թուրքիա կարտահանվի 2 կամ 3 տարում»:
Գագաթնաժողովին մասնակցել են նաև Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, Քաթարի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Մոհամմեդ բեն Սալեհ Ալ-Սադան, Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարարության խորհրդական Մաթար Ալ Նեյեդին, ԱՄՆ-ի միջազգային էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Րոն Ադամը և տարբեր երկրներից մի շարք այլ պաշտոնյաներ:
Աղբյուրը նշում է, որ գագաթնաժողովի օրակարգում են համաշխարհային էներգետիկայի ապագային վերաբերող հարցեր, աշխարահաքաղաքական զարգացումներ, անվտանգության, տնտեսական աճի և ատևտրատնտեսական ոլորտների վերաբերյալ խնդիրներ: Քննարկվելու է նաև Սև ծովի արևելյան հատվածում տարածաշրջանային և առևտրատնտեսական կապերն ուժեղացնելու հարցը:
Alıntı
İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”
En Çok Okunan
Takvİm
Anket
Bu yıl Ermenistan ile Türkiye devlet sınırı iki ülke vatandaşları için açılır mı?
Pİyasalar
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |