11:39, 30 Kasım 2021
Ըստ Էրդողանի՝ Սոչիի հանդիպման ժամանակ լուծվել է Արաքսի երկայնքով երկաթուղու և ավտոճանապարհի հարցը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստանիս վերադառնալից ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ։ Ընթացքում անդրադարձել է նաև նոյեմբերի 26-ին կայացած Սոչիի եռակողմ հանդիպմանը՝ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ։
Էրդողանը հայտնել է, որ այդ հանդիպման մասին տեղեկություններ է ստացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։
«Ալիև եղբորս հետ ունեցած խոսակցություն ժամանակ տեղեկացա, որ հանդիպումը շատ լավ և արդյունավետ է անցել: Այդ հանդիպման շնորհիվ լուծվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղու և ավտոճանապարհի հարցը: Դրա հետ միասին օրակարգում է նաև մինչև Իգդիր հասնող ավտոմայրուղու հարցը: Մայրուղու հարցում էլ կարևոր քայլ կլինի այն, որ նախ Նախիջևանի (հաղորդակցության) խնդիրը կաղթահարվի, իսկ մյուս կողմից էլ Հայաստանի տարածքով ապահովվի Իգդիրի կապն Ադրբեջանի հետը: Այսպիսով կարևոր քայլ կկատարվի թե՛ ավտոճանապարհով, թե՛ երկաթուղիով մարդկանց ու բեռների փոխադրման հարցում»։
Անդրադառնալով վեցի պլատֆորմի գաղափարին՝ Էրդողանը շեշտել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի համաձայնության դեպքում նաև Վրաստանի մասնակցությամբ եթե գործարկվի այդ հարթակը, ապա դա խաղաղություն հաստատման ցուցիչ կլինի տարածաշրջանում:
Alıntı

İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”
En Çok Okunan
Takvİm
Anket
Bu yıl Ermenistan ile Türkiye devlet sınırı iki ülke vatandaşları için açılır mı?
Pİyasalar
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |