11:16, 06 Nİsan 2023
Թուրքիայի ամենահարուստ մարդը Իբրահիմ Էրդեմօղլուն է. Forbes

Ամերիկյան «Forbes» բիզնես ամսագիրը հրապարակել է 2023 թվականի գործարար միլիարդատերերի ցուցակը։ Թուրքիայի գործարարներից այդ ցուցակում ներառված է 26 մեծահարուստ։
«Erdemoğlu Holding»-ի սեփականատեր Իբրահիմ Էրդեմօղլուն համարվում է Թուրքիայի ամենահարուստ մարդը, իսկ աշխարհում 2.642 միլիարդատարների շարքում զբաղեցնում է 497-րդ տեղը։ Նրա կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլլար։
Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի ամենահարուստ 10 մարդկանց
Ըստ 26 հոգուց բաղկացած ցուցակի՝ «Յըլդըզ Հոլդինգ»-ի ղեկավար Մուրադ Ուլքերը, ով առաջին տեղում էր 2022-ին, այս անգամ՝ 2023-ին իր տեղը զիջել է 5,3 մլրդ դոլար կարողություն ունեցող «Էրդեմօղլու» հոլդինգի սեփականատեր Իբրահիմ Էրդեմօղլուին։
Նախկինում Մուրադ Ուլքերի կարողությունը կազմում էր 57․8 մլրդ դոլար։
Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի ամենահարուստ 10 մարդկանց։
1․ «Էրդեմօղլու հոլդինգ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Իբրահիմ Էրդեմօղլու - 5,3 մլրդ դոլար
2․ «Յիլդըզ հոլդինգ»-ի ղեկավար Մուրադ Ուլքեր - 5 մլրդ դոլար
3․ «Sasa Polyester»-ի ղեկավարներից մեկը՝ Ալի Էրդեմօղլու - իր 4,7 մլրդ դոլար
4․ Թուրքիայի առաջին արդյունաբերողներից մեկի՝ Հանգուցյալ Վեհբի Քոչի դուստր Սեմահաթ Սևիմ Արսել - 3 մլրդ դոլար
5․ Թուրքիայի ամենաերիտասարդ հարուստ գործարար Իփեկ Քըրաչ - 2․9 մլրդ դոլար
6․ «Քոչ Հոլդինգ»-ից թոշակի անցած Մուստաֆա Ռահմի Քոչ - 2․7 մլրդ դոլար
7․ «Քազանջը Հոլդինգ»-ի ղեկավար Շաբան Ջեմիլ Քազանջ - 25 մլրդ դոլար
8․ «Դողուշ հոլդինգ»-ի ղեկավար Ֆերիթ Շահենք - 3.5 մլրդ դոլար
9․ «Ռենեսանս հոլդինգ»-ի ղեկավար Էրման Իլըջակ - 2.3 մլրդ դոլար
10․ «Դողուշ հոլդինգ»-ի ղեկավարներից մեկը՝ Ֆիլիզ Շահենք - 2.3 մլրդ դոլար
Alıntı

İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”
En Çok Okunan
Takvİm
Anket
Bu yıl Ermenistan ile Türkiye devlet sınırı iki ülke vatandaşları için açılır mı?
Pİyasalar
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |