Իրավական19:40, 10 Ապրիլ 2013
Զինված բախում` հայ-ադրբեջանական սահմանին
Ապրիլի 10-ին հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում
ադրբեջանցի զինվորները դիմել են արկածախնդիր գործողության: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սահմանային միջադեպի մասին հանրությանը հայտնել է հետևյալը.
«Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ
ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ
դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և
շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները
սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել, ինչի արդյունքում հակառակորդը
կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է
ադրբեջանական կողմի վրա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |