Իրավական11:50, 11 Սեպտեմբեր 2025
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
Թուրքիայի Քյուչյուքչեքմեջեի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում կձերբակալվեն 10 անձինք, այդ թվում՝ «Can Holding»-ի ղեկավարներ Մեհմեթ Շաքիր Ջանը, Քեմալ Ջանը և Քենան Թեքդաղը։ Նշենք, որ «Can Holding»-ը գործում է էներգետիկայի, կրթության, լոգիստիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում:
Բացի այդ, արդեն իսկ առգրավվել են «Can Holding»-ը և վերջինիս կազմում գործող «Habertürk» և «Show» հեռուստաալիքները:
Հիշյալ անձինք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Դատական հետաքննության շրջանակներում պարզվել է, որ «Can Holding»-ի հովանու ներքո գործող ընկերությունների միջոցով ստեղծվել է հանցավոր կազմակերպություն։ Գործողության շրջանակներում առգրավվել են 121 ընկերության ակտիվներ, իսկ 10 կասկածյալի նկատմամբ կայացվել են ձերբակալման որոշումներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |