Իրավական13:07, 09 Սեպտեմբեր 2025
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Մեծ Բրիտանիայում գործող և ողջ աշխարհի բանտային համակարգերի վերաբերյալ տեղեկություն պարունակող «World Prison Brief» տվյալների բազան հրապարակել է ամենաշատ բանտարկյալներ ունեցող երկրների ցանկը։
Այդ ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն, որտեղ կա 1.8 մլն դատապարտյալ։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Չինաստանը՝ 1.69 մլն բանտարկված անձանցով։ Եռյակը եզրափակում է Բրազիլիան՝ 850.000 ցուցանիշով։
Հնդկաստանը և Ռուսաստանը հայտնվել են 4-րդ և 5-րդ տեղերում՝ համապատասխանաբր 573.000 և 433.000 բանտարկյալներով։
Թուրքիան ներառված է առաջին տասնյակում։ Զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ 362.000 բանտարկյալով։ Թուրքիային հաջորդում են Թայլանդը և Ինդոնեզիան։ Առաջին 10-յակը եզրափակում են Մեքսիկան ու Իրանը՝ համապատասխանաբար՝ 233.000 և 189.000 դատապարտյալներով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |