Իրավական07:06, 19 Հունիս 2013
Ձերբակալվել է Դինքի գործի շրջանակում դատապարտված Էրսին Յոլջուն

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալութլան հաղորդմամբ` Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության առնչությամբ տեղի ունեցած դատավարության շրջանակում 12 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված Էրսին Յոլջուն ձերբակալվել է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում:
Հաղորդվում է, որ Յոլջուն Տրապիզոնի
անվտանգության վարրչության ստորաբաժանումների կողմից ձերբակալվել է Ստամբուլի
14-րդ ծանր հանցագործությունների դատարանի կողմից իրականացվող դատավարության
ժամանակ դատավորի կայացրած 12,5 տարվա ազատազրկման որոշումը վճռաբեկ դատարանի
կողմից հաստատվելուց հետո: Դատարանի որոշմամբ Էրսին Յոլջունը դատավարության ընթացքում գտնվում
էր ազատության մեջ, այդ պատճառով էլ ձերբակալվել է միայն վերոնշյալ որոշման՝
վճռաբեկի դատարանի կողմից հաստատումից հետո:
Յոլջուն դատարանում իրականացված անհրաժեշտ
գործընթացներից հետո ուղարկվել է կալանավայր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |