• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 19:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական17:26, 04 Հուլիս 2013

Թուրքիա. Հայ համայնքից բռնազավթած «Սանասարյան հան» շենքը հնարավոր է աճուրդի հանվի

Թուրքիա. Հայ համայնքից բռնազավթած «Սանասարյան հան» շենքը հնարավոր է աճուրդի հանվի

Թուրքիայում հրապարակվող հայկական Ակօս թերթի խմբագրապետ Ռոբեր Քոփթաշի ստորագրությամբ թերթում հրապարակվել է մի հոդված, որում տեղեկացվում է Ստամբուլում գտնվող Սանասարյան հան անվանումով շենքի համար հայտարարված աճուրդի մասին: Քոփթաշի հոդվածում նշվում է, որ այս պահին, երբ դեռ շարունակվում է թուրքահայությունից բռնագրավված ամենակարևոր շենքերից մեկի`  Սանասարյան հանի համար Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից շենքի կառավարման իրավունքի պահանջով ներկայացված հայցի քննությունը, շենքի համար աճուրդ է հայտարարվել: Քոփթաշը մտահոգություն է հայտնում այն մասին, որ խոսակցությունները, որոնց համաձայն հունիսին կայանալիք աճուրդում շենքի կառավարման իրավունքը  50 տարով պետք է հանձնվեր պատրիարքարանին, փաստորոն ի չիք են դառնում:

Հայտարարությունը տպվել է Հիմնադրամների գլխավոր տնoրինության պաշտոնական թերթում: Այդ հայտարարության համաձայն շենքը, որի բերանորոգման համար անհրաժեշտ է 11 մլն 660 հզ թուրքական լիրա, վարձակալության է հանձնվելու 20 տարի ժամկետով:

Նշենք, որ Սանասարյան հան անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական Մկրտիչ Սանասարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Իզմիրում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենրոնացել տնտեսական դատարանը: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}