• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:01, 10 Հուլիս 2013

Ստամբուլի սրտում գտնվող հայկական շենքը ցանկանում են հյուրանոց դարձնել

Ստամբուլի սրտում գտնվող հայկական շենքը ցանկանում են հյուրանոց դարձնել

Թուրքական «ՍԻ Էն Էն թուրքը» հատուկ տեսանյութ է պատրաստել «Սանսարյանի տան» շուրջ ծավալվող դատական գործնթացի մասին:

Լրատվականի լրագրողը նշում է, որ «Սանսարյանի տունը» գտնվում է Ստամբուլի ամենակենտրոնական վայրում, կառույցն էլ է շատ արժեքավոր: Հայոց պատրիարքարանը պատմական շենքը, որը 70 տարի է, ինչ պետության կողմից է շահագործվում, հետ է պահանջում, որի համար դիմել էր դատարան: Դատարանի հանձման որոշումը էր կայացրել, սակայն
հիմնադրամների գլխավոր տնօրինությունը որոշումը սխալ է համարում :

Հիմնադրամների գլխավոր տնօրինության ներկայացուցիչը նշում է, որ ունեցվածքը գրանցված է Սանսարյան հիմնադրամի անունով գրանցված: «Այս առնչությամբ որևէ բողոք չկա: Ունեցվածքի նկատամբ որևէ բողոք չունենալով հանդերձ, մենք հայտարարել էինք, որ դատարանի որոշումը սխալ է, քանի որ միակ բանը, որի համար պետք է բողոք ներկայացնել,  ղեկավարման կարգն է:

Միակ բանը որ պետք է անել, դա այստեղի ղեկավարությունը պատրիարքարանին անցնելու համար դատական գործ բացելն է : Քանի դեռ այդպիսի դատական հայց չի ներկայացվել, չեմ կարծում, որ նրանց նպատակները բարի են»:

Պատրիարքարանը հունիսին 2-րդ անգամ դատարան է դիմել, որը դեռ ընթացքի մեջ է: Այս անգամ այն վարձակալության չտալու համար: Հ
իմնադրամների գլխավոր տնօրինության հայտարարության համաձայն` շենքը 20 տարի ժամկետով վարձակալության է տրվելու հյուրանոցի: Սակայն, դատարանը կրկին նույն որոշումը կայացնելու դեպքում աճուրդը չեղյալ կհայտարարվի:

Նշենք, որ  «Սանսարյանի տուն» անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Իզմիրում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}