• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 19:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:11, 11 Հուլիս 2013

Թուրքիա. Հայկական գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվում է

Թուրքիա. Հայկական գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվում է

Թուրքիայի Թեքիրդաղի նահանգի Մալքարա քաղաքի պատմական հայկական գերեզմանատունը ամբողջովին ոչնչացվում է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մալքարայի քաղաքապետարանի կողմից հայկական գերազմանատան տարածքը և այնտեղ գտնվող մեկ հարկանի շինության կառավարման իրավունքի համար մրցույթ էր հայտարարել, որում էլ հաղթող էր ճանաչվել Թուրքիայում կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության Մալքարայի տարածքային խորհրդի անդամ Դեմիր Ալի Փալան: Վերջինս էլ հայտարարել էր, որ նշյալ տարածքում մտադիր է ռեստորան կառուցել: Թուրքական «Ռադիկալ» թերթի հաղորդմամբ՝ քաղաքապետարանի կողմից Փալային տրված կառավարման իրավունքը ալկոհոլային խմիչքների մատուցման իրավունք չի նախատեսում, սակայն Փալան, ակնարկելով , որ այդ հանգամանքը իր համար խոչընդոտ չի կարող լինել, ասել է . «Ես տարիներ ի վեր ալկոհոլային հաստատությաուն  եմ աշխատեցնում, այստեղ էլ է ալկոհոլային խմիչքներ մատուցվելու: Եթե նույնիսկ թույլտվություն չստանանք, այցելուները իրենք խմիչք կբերեն»:

Գերազմանատան տարածքում առկա և դրա հարևանությամբ կառուցվող շենքի շինարարական աշխատանքները ավարտին են մոտենում, իսկ աշխատանքների ընթացքում ի հայտ եկած մարդկային ոսկորները ծածկվում են այլ վայրից բերված հողով:

Գերեզմանատան հարևանությամբ բնակվող մի հողագործ, որ սակայն, չի ցանկացել հրապարակել իր անունը, վերոնշյալ թերթի հետ զրույցում ասել է. «Մեկ ամիս առաջ է սկսվել շինարարությությունը: 15 օր առաջ հորդառատ անձրև տեղաց, ինչի հետևանքով նշմարվեցին ավելի վաղ  հողի շերտով ծածկված կմախներ»:

Ադնան Յուվարլըք անվամբ մեկ այլ հողագործ էլ պատմել է, որ թանգարանի մասնագետները եկել են այստեղ և փորձել աշխատանքներ գտնել, ինչը իհարկե չեն գտել, քանի որ այդտեղից գողացված գերեզմանաքարերը օգտադործվել են քաղաքի ենթակառուցվածքների՝ այդ թվում կոյուղու շինարարության մեջ:

Մալքարայի նախկին քաղաքապետ, Ձախակողմյան ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Ալի Աթըլգանն էլ ասել է, որ ինքը նույնիսկ գիտի այդ գերեզմանատանը թաղված վերջին հայի անունը, սակայն այդ պահին չի կարողացել մտաբերել: Նա հայտնել է նաև, որ դեմ է  գերեզմանատան հետ կապված որոշմանը և հայտարարել, որ առաջադրվելու է քաղաքապետի առաջիկա ընտրություններին և հաղթելու դեպքում կպայքարի այդ որոշման դեմ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}