• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:37, 16 Հուլիս 2013

Հրապարակվել է Ստամբուլի Գեզի այգու վերաբերյալ FIDH զեկույցը

Հրապարակվել է Ստամբուլի Գեզի այգու վերաբերյալ FIDH զեկույցը

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH)  Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու համար ծավալված իրադարձությունները մտահոգիչ է որակել: Թուրքական «Ռադիկալ» թերթի հաղորդմամբ՝ ՝ «FIDH»-ի պատրաստած զեկույցում խոսվել է հատկապես ցուցարարների նկատմամբ կիրառված անօրինությունների մեղավորներին պարզելու  ուղղությամբ իշխանությունների թերությունների և անփութությունների մասին:

«FIDH»-ը իշխանությունների կողմից որդեգրված կեցվածքը մտահոգիչ է համարել հատկապես այն դեպքում,երբ գործողությունների ընթացքում, մարդկային զոհեր են գրանցվել:

Ըստ զեկույցի` պետական իշխանությունները իրավիճակը հանդարտեցնելու, քաղաքացիների անվտանգությունը ապահովելու և մամուլի ազատությունն իր պաշտպանության տակ վերցնելու փոխարեն, դիտորդների  և ցուցարարներին օգնություն ցուցաբերողների  նկատմամբ իրական որս էր սկսել: Անվտանգության ուժերի անհամաչափ, շատ դեպքերում նաև հանցավոր տարրեր պարունակող միջամտությունները չեն կանխարգելվել:

5 ցուցարար է զոհվել

Զեկույցում թվարկվել է նաև զոհված հինգ ցուցարարների անունները, մահվան տարեթվերն ու պատճառները:

«Խաղաղ ցույցերի ընթացքում եղել են դեպքեր, երբ քաղաքացիական հագուստով անձիք հարձակվել են ցուցարարների վրա: Այդ դեպքերը և դրանց ընթացքում ոստիկանների ցուցաբերած անգործությունը նկարահանվել են սիրողական տեսախցիկներով:

Ցույցերի սկսվելու օրվանից ի վեր երբ արդեն հինգ մարդ է դրանց հետևանքով մահացել, որևէ հանցագործների, որևէ մեկին ձերբակալելու մասին որոշում դեռ չի կայացվել»,- նշվում է զեկույցում:

Ըստ զեկույցի` մեղավորների` դեռևս չպատժված լինելու հանգամանքը ժողովրդի մեջ իշխանությունների նկատմամբ անվստահություն է ստեղծում:

Ձերբակալվել և ճնշումների են ենթարկվել լրագրողներ

Զեկույցում նշվում է ոստիկաններ կողմից նաև այլ կազմակերպություններ  առանց թույլտվության ներխուժելու և մարդկանց ձերբակալելու փաստեր:

Նշվում է հուլիսի 6-ին Կոմունիստական կուսակցության գլխավոր գրասենյակ ոստիկանների ներխուժման ու 23 մարդու ձերբակալության, հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը ոստիկանության կողմից Մարդու իրավունքների շենքը առանց թույլտվության խուզարկելու փորձերը, փաստաբանների ձերբակալությունները և այլն:

Զեկույցի վերջում Թուրքիային կոչ է արվում դեպքերի ընթացքում թույլ տրված բոլոր խախտումներն ու հանցագործությունները վեր հանելու նպատակով ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով:

Ermenihaber.am


 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}