• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական14:04, 23 Հուլիս 2013

ՄԻԵԴ-ը դատապարտել է Թուրքիային Գեզիի դեպքերից տուժած քաղաքացուն վճարել 20.000 եվրո

ՄԻԵԴ-ը դատապարտել է Թուրքիային Գեզիի դեպքերից տուժած քաղաքացուն վճարել  20.000 եվրո

Ստամբուլի Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Ներգիս Իզջիի հայցի համաձայն Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում ընդդեմ Թուրքիայի գործ էր հարուցվել: Ըստ «Հաբերթյուրք» լրատվական կայքի` ՄԻԵԴ-ը  բավարարել է վերոնշյալ հայցը և անհիմն համարել ոստիկանության կողմից հասարակական կարգը ապահովելու, ինչպես նաև ցույցերը ցրելու նպատակով կիրառված մեթոդները:  Ըստ մարդու իրավունքների  եվրոպայի դատարանի որոշման Թուրքիայի ոստիկանության կողմից կիրառված մեթոդները հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի`«հանրահավաքների ազատության» մասին 11-րդ կետին:

Թուրքայի իշխանությունները դատարանին ներկայացրած պաշտպանության մեջ պնդել են, որ թուրք ոստիկանների վարքագիծը եղել է օրենքի սահմաններում: Սակայն նրանց չի հաջողվել հասնել ցանկալի արդյունքի, քանի որ մարդու իրավունքների  եվրոպական դատարանի կողմից ներկայացված տեսանյութերում ակնհայտ երևում է թուրք ոստիկանների վարքագիծը: Եվրոպական դատարանում, հասարակական ցույցերի ժամանակ թուրք ոստիկանների կողմից կիրառված սաստիկ մեթոդների, ինչպես նաև «հանրահավաքների ազատության» օրենքի խախտմանը առնչվող 130 դատավարություններ դեռևս ընթացքի մեջ են: Միևնույն ժամանակ Թուրքիային հիշեցվել է Մարդու իրավունքների եվրոպական կենվենցիայի 46-րդ կետով ստանձնած պարտականությունների մասին: Ըստ ՄԻԵԴ-ի կայացրած դատավճռի` Թուրքիան պարտավոր է հայցվոր Ներգիս Իզջիին վճարել 20.000 եվրոյի բարոյական փոխհատուցում վճարել:

Հիշեցնենք որ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Մարդու իրավունքների կազմակերպության Դիարբեքիրի գրասենյակի հայցը` ընդդեմ  Թուրքիայի: ՄԻԵԴ-ը մեղավոր էր ճանաչել Թուրքիային` 2006թ. մարտի 28-ին Դիարբեքիրում տեղի ունեցած մասսայական ցույցերի ընթացքում ոստիկանների կողմից անթույլատրելի քանակությամբ արցունքաբեր գազի կիրառման համար, որի հետևանքով մահացել էր 10 ցուցարար: Եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտել էր 15000 եվրո փոխհատուցման: Թուրքիան պետք է հոգար նաև դատական ծախսերը (5000 եվրո):

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}