• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:40, 05 Օգոստոս 2013

Հրապարակվել է Թուրքիայի ամենաաղմկահարույց դատավարության վճիռը

Հրապարակվել է Թուրքիայի ամենաաղմկահարույց դատավարության վճիռը

Ստամբուլի ծանր հանցագործությունների քրեական դատարանը հրապարակել է 67 ձերբակալված և 275 մեղադրյալ ունեցող «Էրգենոքոն»-ի գործով դատավճիռը:

Ըստ թուրքական «Զաման» պարբերականի` դատարանը վերոնշյալներից 21-ի նկատմամբ կայացրել է արդարացման վճիռ: Դատավճռում նշված է, որ «Էրգենեքոնը» եղել է ահաբեկչական զինված կազմակերպություն: Էրգենեքոնականները մեղադրվում են բազմաթիվ սպանություններ նախապատրաստելու և իրականացնելու, ինչպես նաևԹուրքիայում ռազմական հեղաշրջում նախապատրաստելու,  մեջ, որի համար և դատարանը սահմանել է ազատազրկման հետևյալ պատժաչափերը:

Ազատազրկման դատապարտվածների մեջ կան զինվորականներ, գիտնականներ, լրագրողներ և այլ ոլորտների ներկայացուցիներ: Նվազագույն պատիժը սկսվում է 1 տարուց մինչև անգամ 86 տարի և ցմահ: Ստորև ներկայացված են ազատազրկման դատապարտվածների մի մասը:

Պաշտոնաթող ծովակալ Մեհմեթ Օթուզբիրօղլու` 20 տարի 6 ամիս

ԶՈւ Գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ Հըֆզը Չուբուքլու` 9 տարի 6 ամիս

Նախկին ոստիկանապետ Ադիլ Սերդար Սաչան` 14 տարի 5 ամիս

Պաշտոնաթող ծովակալ Ալաաթթին Սևիմ` 10 տարի

Պաշտոնաթող գեներալ-գնդապետ Իսմաիլ Հաքքը Փեքին` 7.5 տարի

Նախկին ռեկտորներ` Ֆերիթ Բեռնայ, Մուստաֆա Յուրթքուրան` 10-ական տարի

«Բանվորական» կուսակցության փոխնախագահ Ֆերիթ Լիսևեր` 15 տարի

«Բանվորական» կուսակցության փաստաբան Էմջեթ Օլջայթո` 13 տարի 2 ամիս

Պրոֆեսոր Էրոլ Մանիսալը` 9 տարի

Պաշտոնաթող մայոր Ֆիքրեթ Էմեքը` 41 տարի 4 ամիս

Էսենյուրթի նախկին քաղաքապետ Գյուրբուզ Չափան` 1 տարի 3 ամիս

Յալչըն Քյուչուք` 86 տարի

Թունջայ Օզքան` ցմահ

Լրագրող Ադնան Բուլութ` 6 տարի

«Այդընլըք» պարբերականի գլխավոր խմբագիր Դենիզ Յըլդըրըմ 16 տարի 10 ամիս

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Բալբայ` 24 տարի

ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին իրավախորհրդատու Էրդալ Շենել` 7.5 տարի

Հիշեցնենք, որ Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեջ ևս «Էրգենեքոնը» մասնակցություն է ունեցել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}