• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:56, 15 Օգոստոս 2013

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը պահանջում է դատել «Yandex»-ին

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը պահանջում է դատել «Yandex»-ին

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ ռուսական հայտնի «Yandex» որոնողական համակարգի: Վերջինս մեղադրվում է Անկարայում և Ստամբուլում գտնվող զորամասերի տեղակայման վայրերը լուսանկարելու և համացանցում տեղադրելու մեջ: Առաջադրված մեղադրանքը հիմնավորվում է այն փաստարկով, որ թուրքական օրենսդրությունն արգելում է տեսալուսանկարահանել ռազմական նշանակության շինություններն ու վայրերն առանց հատուկ թույլտվության:

Ըստ թուրքական «ahaber» լրատվական կայքի` Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կողմից արդեն համապատասխան գրություն է ուղարվել Ստամբուլի հանրապետական դատախազություն: Գրության մեջ ներկայացված է պահանջ «Yandex»-ի պատասխանատուներին անհապաղ իրավական պատասխանատվության ենթարկելու մասին: Նման օրինախախտության համար նախատեսվում է ազատազրկում և տուգանք:

Նշենք, որ «Yandex»-ը գործում է 1997 թվականից: Այն ներկայացուցչություն ունի ինչպես Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում, այնպես էլ` Թուրքիայում: «Yandex»-ի համբավը Թուրքիայում բավականին մեծ է և օրական ավելի քան 2մլն օգտատերի ծառայություն է մատուցում: Թուրքիայում «Yandex»-ն արդեն մարտահրավեր է նետել «Google»-ին: 4000 աշխատակից ունեցող «Yandex»-ի կենտորանակայնը գտնվում է Մոսկվայում, իսկ Թուրքիայի ներկայացուցչությունում աշխատում է շուրջ 50 հոգի:

Ermeniahber.am

 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}