• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 19:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:03, 20 Օգոստոս 2013

Ստամբուլում հարձակման ու ծեծի է ենթարկվել 80-ամյա հայ կին

Ստամբուլում հարձակման ու ծեծի է ենթարկվել 80-ամյա հայ կին

Թուրքական «Բիանեթ» կայքը, հղում տալով «Ակոս»-ին, տեղեկացնում է, որ Ստամբուլի հայաշատ Ֆերիքոյ թաղամասի իր բնակարանում հարձակման է ենթարկվել 80-ամյա հայ մի կին` Մարգարիտ Ջամքոսօղլուն: Տուժողը պատմել է, որ օգոստոսի 17-ին խանութից տուն վերադառնալիս նկատել, թե ինչպես է միջին հասակի անծանոթ մի տղամարդ աստիճաններին կանգնած սպասում: Ուշադրություն չի դարձրել: Եվ երբ Մարգարիտը բացել է իր բնակարանի դուռը, նշյալ անձը թիկունքից հարվածել է ու գետնել նրան: Այնուհետև վրա հասել ու սկսել հարվածել գլխին:

«Ջանում էր սպանել ինձ: Ոչինչ չէր խոսում: Սեղանի վրա պայուսակս էր: Վերցրեց ու դուրս վազեց: 50 տարի ապրում եմ այստեղ, բայց նման բան ինձ հետ չէր պատահել»,- ասել է Մարգարիտ Ջամքոսօղլուն:

Հարևանները ենթադրում են, որ հանցագործն այնպիսի մեկն է, ով լավ տեղյակ է այդ տան անցուդարձից, միայնակ ապրող կնոջ ելումուտից:

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին և տարեսկզբին հարձակումների, բռնության ու ծեծի էին ենթարկվում Ստամբուլի Սամաթիա հայաբնակ թաղամասի տարեց հայ կանայք: Նրանցից 4-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ 84-ամյա Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում: Ոստիկանությունը որպես կասկածյալ  ու հիմնական մեղադրյալ ձերբակալել էր Թուրքիայի հայազգի քաղաքացի Մուրադ Նազարյանին, ով դատարանում պնդում է, որ այդ սպանությունն ինքը չի կատարել: Բժշկական ստուգում անցած Մուրադ Նազարյանի մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}