• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:02, 22 Օգոստոս 2013

Սպանված թուրք հովվի ընտանիքը պատրաստվում է դատի տալ թուրքական թերթին

Սպանված թուրք հովվի ընտանիքը պատրաստվում է դատի տալ թուրքական թերթին

Վերջերս հայ-թուրքական սահմանը հատած և ռուս սահմանապահների կողմից գնդակահարված կարսեցի հովվի պատմությունը շարունակում է մնալ թուրքական մամուլի քննարկումների ու քննադատությունների օրակարգում: Համառոտ նշենք, որ թուրքական լրատվամիջոցները հովվի մահը լուսաբանում էին որպես հայ զինվորների կողմից խաղաղ բնակչի սպանության փաստ: Լուսաբանման այս ընթացքը շեղվեց այն բանից հետո, երբ օրեր առաջ թուրքական «Թարաֆ  թերթում հրապարակվեց «Հովվի հարձակում, որը նման է ֆիլմի» հոդվածը, որտեղ ներկայացվում էր, երկու երկրների միջև ծագած  «հովվային ճգնաժամի» ողջ նախապատմությունը:

Ըստ այդ հրապարակման` սպանված հովիվ Մուստաֆա Ուլքերը զինվորական համազգեստ հագած երկու անգամ հարձակվել է հայկական սահմանապահ ուղեկալի վրա ու կրակ բացել: Պատճառը եղել է այն, որ թուրք հովիվներն իրենց անասուններին արածացնում էին հայկական արոտավայրերում: Նրանց քանիցս զգուշացվել է չանել նման բան, բայց նրանք շարունակել են նույն կերպ: Հայաստանի սահմանապահներն էլ որպես պատիժ առգրավել են կենդանիներին և թուրք սահմանապահների խնդրանքից հետո միայն վերադարձրել: Սակայն վերադարձնելուց հետոնոր ճգնաժամ է սկսվում: Վերադարձված որոշ կենդանիներ տարբեր վնասվածքներ ունեին` մի մասի եղջյուրներն են կոտրված եղել, մի մասի պոչերն էլ` կտրված: Մուստաֆա Ուլքերն էլ որոշում է Հայաստանի սահմանապահներից վրեժխնդիր լինել, ինչի հետևանքով էլ վնասազերծվել է մահվան ելքով:

Թուրքական «Հաբերվաքթիմ» լրատվական կայքն ընդգծված արշավ է սկսել «Թարաֆ»-ի վերոնշյալ հրապարակման դեմ` համարելով դա սուտ տեղեկատվություն: Նշվում է, որ դա վրդովմունք է առաջացրել է սպանված հովվի ընտանիքի անդամների մոտ, և նրանք պատրաստվում են դատի տալ «Թարաֆ»-ին: Սպանվածի հարազատները, հակառակ «Թարաֆ»-ի հոդվածի, պնդում են, որ հովիվը չի հարձակվել սահմանապահ ուղեկալի վրա, որ սպանվել է ոչ թե գլխի, այլ թիկունքի շրջանում ստացված հրազենային վնասվածքից, բացի այդ նա եղել է ոչ թե զինվորական համազզեստով, այլ` առօրյա կենցաղային: «Պրեսսթուրք» կայքն էլ «Թարաֆ»-ի հասցեին գրել է. «Նույնիկս հայերն այդչափ հայ չեն, որքան դուք»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}