• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:03, 09 Սեպտեմբեր 2013

Ֆեթհիյե Չեթին. «Դինքի սպանության հրամանը կոդավորված է եղել կիրիլիցայով»

Ֆեթհիյե Չեթին. «Դինքի սպանության հրամանը կոդավորված է եղել կիրիլիցայով»

Թուրքական «Միլլիյեթ»-ում հրապարակվել են տեղեկություններ Հրանտ Դինքի սպանությանն առնչվող բացահատված նոր փաստերի մասին, որոնք տեղ են գտել Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի հեղինակած «Ամաչում եմ. Հրանտ Դինքի սպանության դատավարությունը» գրքում:  Չեթինը պնդում է, որ Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT) հայ լրագրողի սպանության հրամանը տվել է կիրիլիցայով: Այս պնդումը հիմնված է Թուրքիայի ազգային հետախուզության գաղտնագրության մասնագետ Ռամազան Դյունդարի պատմածների և ներկայացրած փաստերի վրա:

«2010 մարտի 16-ին ոմն մեկը բջջայինիս փակ համարից զանգահարեց և, Ռամազան անունով ներկայանալով, հայտնեց, որ ազգային հետախուզության Արևելյան Անատոլիայի վարչությունում աշխատում է, որպես գաղտնագրության և տեղեկատվության կոդավորման մասնագետ: Նա ասաց, որ Դինքի սպանության վերաբերյալ կարևոր փաստեր ունի և եթե կարողնանամ Հալեպում Ֆրանսիայի հյուպատոսաարան գնալ, ապա նա կարող է տրամադրել այդ փաստերը»,- գրում Չեթինն իր գրքում:

Չեթինը նշում է, որ « Skype»-ով շարունակել է խոսել տվյալ անձի հետ, ով իր դեմքը ցույց չէր տալիս: Վերջինս ցույց է տվել Թուքրիայի ազգային հետախուզության կնիքով թղթեր, որոնց վրա գրված էր «Գաղտնի», «Հատուկ ծառայողական»: Փաստաթղթերից մեկը փյունիկ թռչունի տարբերանշանն էր կրում:

«Ոչ մի բան չհասկացա, սրանք Դինքի հետ ի՞նչ կապ ունեն»,- Չեթինի հարցին, Ռամազանը պատասխանել է, որ այդ փաստաթղթերը գաղտնագրված են և որ ոչ մի պետություն իր ներքին գրագրության մեջ «Գնա’, Հրանտին սպանի’ր» չի գրի:

Ռամազանը Չեթինին հայտնել է, որ դատավարությունը ՄԻԵԴ (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) տեղափոխելու դեպքում ինքը վկայություն կտա:

Ռամազանը Չեթինի հետ խոսակցության ժամանակ նշել է նաև, որ փաստաթղթերի պատճեները փաստաբանին փոխանցելու համար իրեն անհրաժեշտ է ֆրանսիական հետախուզության թույլտվությունը, քանի որ իր անվտանգությունը նրանք են ապահովելու: «Եթե շրջակայքում քաղաքացիական անձ տեսնեմ, ձեզ հետ չեմ հանդիպի: Եթե ինձ բռնեն, ապա ես կհերքեմ ամեն ինչ», - ասել է Ռամազանը:

Չեթինը և Խոսրոֆ Դինքը, հանդիպելով Ռամազան Դյունդարի հետ, վերցրել էին փաստաթղթերը, որոնցից մեկը Դինքի, մյուսը Սավաշ Բուլդանի սպանության հրամանն էր: Չեթինը գրում է, որ Թուրքիայի ազգային հետախուզությունից հայտնել են, որ նման աշխատակից չեն ունեցել, իսկ փաստաթղթերն իրենց չեն պատկանում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}