Իրավական07:36, 14 Սեպտեմբեր 2013
Կոչ է արվում ոչ մի զինատեսակ չվաճառել Թուրքիայի ոստիկանությանը
«Համաներման միջազգային կազմակերպությունն» աշխարհի պետություններին կոչ է արել
դադարեցնել Թուրքիային արցունաբեր գազ, զրահամեքենաներ և այլ զինամթերք տրամադրելը
մինչև որ այդ երկրում երաշխավորվի բողոքի միջոցառումների մասնակիցների խաղաղ
հավաքներն ու կամարտահայտությունը:
Մասնավորապես վերջին 3 օրերին Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցող բողոքի զանգվածային ցույցերը և դրանք ցրելու համար ոստիկանների գործադրած ուժային միջոցները առիթ ծառայեցին, որ «Համաներման միջազգային կազմակերպությունը» հանդես գա վերոնշյալ կոչով:
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է. որ Թուրքիայի ոստիկաններն իրավաչափ չեն գործում ցուցարարների դեմ գործողություններ իրականացնելիս:
Հիշեցնենք, որ օրերս ոստիկանների կողմից արձակված գազային պարկուճի հասցրած վնասվածքից մահացել էր 22-ամյա մի ցուցարար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |