• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 19:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:30, 17 Սեպտեմբեր 2013

Դինքի ընտանիք. «Սուտը ջրի նման խմած, բռնությունը հացի պես կերած թուրքական պետություն»

Դինքի ընտանիք. «Սուտը ջրի նման խմած, բռնությունը հացի պես կերած թուրքական պետություն»

Թուրքիայում այսօր վերսկսվում է «Ագոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: Դինքի ընտանիքն այլևս չի մասնակցելու դատավարություններին: Այդպիսի որոշում ընդունել են հենց Դինքի ընտանիքի անդամները:

 

Վերոնշյալ դատավարությանը չմասնակցելու վերաբերյալ Հրանտ Դինքի ընտանիքը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ: Թուրքական «Բիանեթ» լրատվական կայքը հրապարակել է  այն, որտեղ մասնավորապես ասված է.

«Որպես Դինքի ընտանիքի անդամներ, այսուհետև, մեզ ծաղրող պետական մեխանիզմների ձեռքին գործիք չդառնալու համար սպանության գործով վերստին սկսվող ծիծաղելի դատավարություններին չենք մասնակցելու: Ավելի շատ չկեղտոտվելու ձգտումով, սուտը ջրի նման խմած, բռնությունը հացի պես կերած, կյանքի և մարդու իրավունքները, ճշմարտությունը, ազնվությունը, օրենքը ոտնահարած դատավարության դահլիճներ այլևս չենք մտնելու:

2007 թվականի հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի սպանությունից մինչև այսօր Թուրքիայում` ժանդարմերիայի, զինվորական և քաղաքացիական բյուրոկրատիայի, քաղաքական կառույցների միջոցով մեզ գրեթե ծաղրել են: Պետություն ասված հանցագործության միությունը, արդարության փնտրտուքի ցուցադրությամբ, օր-օրի, դատավարության նիստ առ նիստ, կրկին և կրկին հանցագործություն է կատարել: Այս միությունն էր կազմակերպել և իրագործել սպանությունը, հենց այն կազմակերպությունը, որը փորձում է ծածկել այն»:

Նշենք, որ այսօր Ստամբուլի ծանր հանցագործություններով զբաղվող դատարանում մեկնարկելու է նոր Դինքի սպանության գործով նոր դատական նիստը, որի ժամանակ քննվելու է «հանցավոր խմբավորման» կողմից սպանության իրականացման հնարավորությունը։ 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}