• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:10, 25 Սեպտեմբեր 2013

Թուրքական դատարան. Հայերին վիրավորելը խոսքի ազատություն չէ

Թուրքական դատարան. Հայերին վիրավորելը խոսքի ազատություն չէ

Թուրք դոկտոր պրոֆեսոր Բասքըն Օրանին և հայերին ուղղված սպառնալիք ու վիրավորանք պարունակող էլեկտրոնային նամակի հեղինակի նկատմամբ կայացրած պայմանական ներման որոշումը  Անկարայի 10-րդ ծանր հանցագործությունների դատարանի կողմից վերանայվել է: Թուրքական «Ռադիկալի»տեղեկացմամբ՝ նշյալ դատարանը նամակի բովանդակությունը որակել է որպես բացահայտ սպառնալիք:

2010 թվականին Բիլալ Շեքերլիսոյ անունով անձնավորության կողմից Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի էլեկտրոնային հասցեին «Թուրք վրիժառու բրիգադ» ստորագրությամբ ուղարկված նամակն ունեցել է այսպիսի բովանդակություն. «Հրանտից հետո հաջորդ թիրախը լինելու Բասքըն Օրանը: Այդ կեղտին ևս պիտի ասպարեզից հանել: Հայ բիճերը չեն կարողանալու հանգիստ քնել…»

Այս առիթով մի քանի դատարաններում տեղի ունեցած դատական գործընթացներ իրականացվեցին: Վերջին դատական գործընթացը տեղի է ունեցել Անկարայի առաջին ատյանի դատարանում, որտեղ էլ արարքը որակվել է որպես խոսքի ազատության դրսևորում:

Բասքըն Օրանի փաստաբանի բողոքից հետո գործը գործն ուղարկվել է ավելի բարձր իրավասություններ ունեցող  Անկարայի 10-րդ ծանր հանցագործությունների դատարան: Վերադաս դատարանն ընդունելով բողոքը, ուժը կորցրած է համարել նշյալ արարքը խոսքի ազատություն դրսևորում դիտարկած որոշումը՝ որակելով այն որպես բացահայտ սպառնալիք:

Այսպիսով Բասքըն Օրանի նկատմամբ սպառնալիքներ, իսկ հայերի նկատմամբ վիրավորանքներ պարունակող նամակի հեղինակ Բիլալ Շեքերլիսոյի գործով նոր դատական գործընթաց է նախատեսվում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}