• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:53, 03 Հոկտեմբեր 2013

Թուրքիայում «հայի ծնունդ», «փիս թուրք», «գող ցիգան» արտահայտությունները հանցանք կհամարվեն

Թուրքիայում «հայի ծնունդ», «փիս թուրք», «գող ցիգան» արտահայտությունները հանցանք կհամարվեն

Թուրքական կառավարության կազմած և վարչապետ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարացման փաթեթում  ատելության և խտրականության դրսևորումներին վերաբերող կետը կամրագրվի Թուրքիայի քրեական օրենսգրքում:

Ըստ թուրքական «Զաման» պարբերականի` այս կետի կարևորությունը կայանում է նրանում, որ մեծապես կազդի երկրի առօրյա կյանքի վրա: Անհատի կրոնի, լեզվի, դավանանքի, էթնիկ պատկանելության, սեռի, սեռական կողմնորոշման, մաշկի գույնի, հավատքի, քաղաքական նախընտությունների, աշխարհայացքի, ապրելակերպի  ուղղակիորեն թիրախավորումը կհամարվի ատելության և խտրականության հիման վրա կատարվող հանցագործություն: Նման հանցագործության համար կարող է սահմանվել 1-ից մինչև 3 տարվա բանտարկություն:
Բացի այդ, ատելության հողի վրա  սպանության, դիտավորյալ վնասվածք հասցնելու, սպառնալու, վիրավորելու, սեռական ոտնձգությունների, ունեցվածքին և պաշտամունքի վայրերին վնաս հասցնելու և նմանատիպ մոտ 20 հանցագործությունների  դեպքում էլ պատիժ կսահմանվի:

Հետևաբար, ինչ-որ մեկին «հայի ծնունդ», «կողտոտ քուրդ», «կողտոտ անհավատ», «գող ցիգան» , «փիս թուրք» ասողը կպատժվի ատելութայն հողի վրա հանցագործություն գործելու մեղադրանքով: Նույն կերպ  հանցանք կհամարվեն  այնպիսի վիրավորական արտահայտությունների դիտավորյալ կիրառումը, որոնք կարվեն ատելության և խտրականության հողի վրա, ինչպես օրինակ՝ «եզդի, նեգր, կույր, կաղ, հետամնաց, կարմրագլուխ»: Գլխաշորավոր կանանց «սև կին», «նինջա» բառերով վիրավորանքը նույնպես կդիտարկվի որպես հանցանք:

Թուրքական կայքը հայտնում է, որ  վերոնշյալ արտահայտություններից շատերը  քրեական օրենսգրքով արդեն իսկ համարվում են հանցանք և դրանց համար նախատեսվում է 1-2 տարվա ազատազրկում: Սակայն, այս առումով ժողովրդավարացման փաթեթում տեղ գտած առանձնահատկությունն այն է, որ հանցանքը ատելության և խտրականության հիմքի վրա անելու դեպքում պատիժաչափը ավելանում է՝ նախատեսելով մինչև 3 տարվա ազատազրկում: Ապրելակերպի նկատմամբ հարգանքն էլ կերաշխավորվի՝ առաջին անգամ ամրագրվելով Թուրքիայի քրեական օրենսգրքում:

Իսկ գլխաշորավոր կանայք իրավունք կուենան իրենց աշխատանքի վայրերում գլխաշոր կրել: Եթե կազմակերպության ղեկավարը արգելի իր աշխատակցին գլխաշոր կրել, ապա դա նույնպես կհամարվի խտրականության ցուցաբերում և բնականաբար, կպատժվի:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}