Իրավական10:38, 09 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում գլխաշորի ազատ կիրառման մասին օրենքը շրջանառության մեջ է դրվել

Թուրքիայում հրապարակված բարեփոխումներ նախա- տեսող «ժողովրդավարացման փաթեթ»-ում ներառված գլխաշորի ազատ կիրառման վերաբերյալ օրենքը շրջանառության մեջ է դրվել: Թուրքիայում հանդերձանքի հարցերով զբաղվող պետական կոմիտեն նշում է, որ գլխաշորի և թափանցիկ կտորի կիրառումը, ինչպես նաև մինչև ծունկը կիսաշրջազգեստի, անթև վերնաշապիկի և շրջազգեստի բացվածքի արգելքները փոփոխության չեն ենթարկվել: Տղամարդկանց հանդերձանքի վերաբերյալ օրենքները ևս փոփոխության չեն ենթարկվել:
Թուրքական «Ռադիքալ» լրատվական կայքը հայտնում է, որ հասարակական
վայրերում գլխաշորի արգելքի վերացումից հետո շատ կանայք աշխատավայր գնացել են
գլխաշորերով: Նշվում է, որ գլխաշորի ազատ կիրառումը միայն հասարակական վայրերին չի
վերաբերում: Վերոնշյալ օրենքը ազդում այն պետական հաստատությունների վրա, որտեղ
աշխատանքը կամ ծառայությունը իրականացվել է ըստ սահմանված կարգի և համապատսխան
հանդերձանքի: Այստեղ, արդեն տվյալ կառույցը՝ դա լինի պետական անվտանգությունը կամ
զինված ուժերը, արդարադատությունը, բոլոր տեղերում գլխաշորի կիրառումը կլինի ըստ
հաստատության կողմից սահմանված կարգի: Գլխաշորի կիրառման պայմանները կորոշվեն
տվյալ հաստատություններում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |