Իրավական12:05, 30 Հոկտեմբեր 2013
Թուրքիայի ՊՆ-ն հրապարակել է 600 հազար դասալիքի վերաբերյալ որոշումը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հրապարակել է զինվորական
ծառայությունից խուսափող ավելի քան 600 հազար անձանց նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների
մասին որոշումը:
Որոշման համաձայն` զինվորական ծառայությունից խուսափողները կենթարկվեն դրամական
տույժի: Նրանք, ովքեր ինքնակամ կներկայանան, պակաս կտուգանվեն, քան նրանք, ովքեր
բերման կենթարկվեն:
Այսպես օրինակ` 4 ամսվա դասալիքները , եթե ինքնակամ ներկայանան կվճարեն 296 լիրա (148
ԱՄՆ դոլար) իսկ եթե բերման
ենթարկվեն`1187 լիրա (595 դոլար): Իսկ օրինակ 19-20 տարվա դասալիքը ինքնակամ
ներկայանալու դեպքում պարտավոր է վճարել 22 285 (մոտ 11000
դոլար) լիրա, իսկ բերման ենթարկվելու դեպքում` 46 355 (23274 դոլար) թուրքական լիրա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանը իշխող կուսակցության գլխավոր նիստի ժամանակ հայտարարել էր, որ
երկրում կա 600 հազար դասալիք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |