• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:48, 19 Նոյեմբեր 2013

Ռասիսզմի դեմ պայքարող հանձնաժողովը Թուրքիային կոչ է անում բացահայտել հայ կնոջ սպանության ճշմարտությունը

Ռասիսզմի դեմ պայքարող հանձնաժողովը Թուրքիային կոչ է անում բացահայտել հայ կնոջ սպանության ճշմարտությունը

Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը և  Սամաթիայում սպանված հայուհի Մարիցա Քյուչուքի ընտանիքի  դատապաշտպանը  մամուլի ասուլիս են կազմակերպել, որի ժամանակ ընթերցվել է նաև Ռասիմզի և խտրականության դեմ հանձնաժողովի  մամուլի հաղորդագրությունը:

Հաղորդագրությունում  նշված է. «2012 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2013-ի հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում և սպանվել է Մարիցա Քյուչուքը,  Սամաթիայում  տարեց հայ կանանց նկատմամբ հարձակումներ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են  ուժի կիրառմամբ և  ունեցել են միմյանց շատ նման ձեռագիր: Թուրֆանդա Աշըքը երկար ժամանակ եղել է հիվանդանոցում, նա կորցրել է մեկ աչքի տեսողությունը, իսկ Սուլթան Այքարը  կուրացել է:  Արդյո՞ք Մարիցա Քյուչուքը և մյուս հայ կանայք  ատելության  զոհ են դարձել: Պետության պարտականություն է ի հայտ բերել ճշմարտությունը»:

Ըստ թուրքական «Բիր գյուն» լրատվական կայքի՝ Քյուչուք ընտանիքի դատապաշտպան Էրեն Քեսքինն  անհանգստություն է հայտնել, որ  դատական  արձանագրությունների  համար գաղտնիության որոշում է կայացվել և իրենք  այդ արձանագրությունները չեն կարողացել ուսումնասիրել միչև դատի սկսումը:

«Նրանց նպատակը հենց դա էր:  Արձանագրությունը  հրապարկվելուց  հետո  մեկ և կես էջանոց մեղադրական եզրակացության առջև մեն մենակ մնացինք: Մի քանի հայ կին հարձակման էին ենթարկվել, բայց դրանցից և ոչ մեկը  լուրջ չէր ընդունվել»:

Դատապաշտպանը, խոսելով հարուցված քրգործով որպես կասկածյալ անցնող Մուրադ Նազարյանի մասին, նշել է, որ եթե անգամ նա  մասնակցություն է ունեցել տվյալ հանցագործությանը, միևնույն է, միայնակ չէր կարող այդ ամեն անել:  «Նազարյանը հայտարարություն չի անում, քանի որ վախենում է: Նրա ձերբակալումից հետո  հանդիպեցինք նրան, լալիս էր: Հնարավոր է, որ վախեցրել են  և այդ պատճառով էլ չի խոսում»,-շեշտել է Քեսքինը:

Նազարյանը դատական վերջին նիստի ժամանակ հայտարարել էր, որ Մարիցա Քյուչուքին սպանել են 3 հոգի, որոնք էլ իրեն սպառնացել են: «Նրանք զինված էին: Սկզբում ինձ ծեծեցի:  Տան դանակներից մեկն են օգտագործել: Հենց առաջին անգամ դանակով խփեցին, ես վախեցա և փախա: Իսկ երբ տուն էինք մտել, մատս կտրեցին և քսեցին մի թղթի վրա, որը հաշիվ-ապրանքագրի էր նման: Ինձ սպառնացել են, ես վախից  չեմ խոսել»,- ասել էր Մուրադ Նազարյանը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}