• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:19, 27 Նոյեմբեր 2013

Նոր զարգացումներ Դինքի սպանության դատավարության շուրջ

Նոր զարգացումներ Դինքի սպանության  դատավարության շուրջ

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը մերժել է Տրապիզոն նահանգի ոստիկանության նախկին պետ գնդապետ Ալի Օզի դատական գործը Հրանտ Դինքի գործին կցելու հայցը:

Ալի Օզը «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության ժամանակ զբաղեցրել  է Տրապիզոն նահանգի ոստիկանության հրամանատարի պաշտոնը: Օզը Դինքի դեմ մահափորձի վերաբերյալ տեղեկություններ է ունեցել, բայց որևէ կանխարգելիչ միջոցառումներ չի իրականցրել: Նրան մեղադրանք էր առաջադրվել  ծառայողական անփութության փաստարկով, որը քննել էր Տրապիզոնի ծանր հանցագործությունների 1-ին  դատարանը և որոշում կայացրել հայցն ուղարկել Դինքի գործը քննող Ստամբուլի  ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը:

Ստամբուլի դատարանը մերժել է իրար կցել նշյալ 2 գործերը՝  նշելով, որ դրանց միջև իրավական և փաստացի կապ գոյություն չունի: Դատարանի որոշման մեջ նշված է, որ 2 գործերը քննել է նաև Վճռաբեկ դատարան, որը գործերի միավորման հարցում որոշում չի կայացրել:

Թուրքական «Մինութ 15» լրատվական կայքը ներկայացնում է դատարանի այս որոշումից հետո  գործերի հետագա շարունակության հնարավոր տարբերակները:

Տրապիզոնի դատարանը կարող է շարունակել դատական գործը կամ էլ  պահանջել  իրար միացնել այդ գործերը : Այդ պարագայում գործը կուղարկվի Վճռաբեկի հանցագործուրթյունների բաժին, որը զբաղվում է դատարանների միջև առաջացած անհամաձայնություններով: Այս կառույցն էլ որոշում կկայացնի, թե որ դատարան է զբաղվելու այդ հարցով:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}