• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:39, 07 Դեկտեմբեր 2013

Թուրքիայում «Հայի վիժվածք» վիրավորանքի համար պատիժ կսահամանվի

Թուրքիայում «Հայի վիժվածք» վիրավորանքի համար պատիժ կսահամանվի

Թուրքիայում բարեփոխումներ նախատեսող «Ժողովրդավարացման փաթեթով» օրինականացման ենթակա մի շարք հարցեր ներառվել են երկրի խորհրդարանի օրակարգ: Ըստ թուրքական «Մեմուրլար» կայքի՝ «ատելության հողի վրա կատարված հանցանքների» և «հանրահավաք-ցույց երթերի» մասին նոր օրենքների հաստատման վերաբերյալ խորհրդարանում քննարկումներ են եղել:

«Հայի վիժվածք» արտահայտությունը վիրավորանք է: Ըստ  նախատեսվող օրինագծի՝ 4 տեսակի հանցանքների շարքում «ինչ-որ մեկին վիրավորանք» հասցնելու համար «Հայի վիժվածք» և նմանատիպ  վիրավորական արտահայտությունները հանցանքներ են համարվելու: Մեղադրյալին 3 ամսից մինչև 2 տարի ազատազրկում է սպառնում:

Հավատքի և ազգային պատկանելության  համար աշխատանք   չտրամադրելը, վարձով կացարան չհատկացնելը համարվելու է «ատելության հողի վրա կատարված հանցանք» և դրա համար տվյալ անձին սպառնում է 1-3 տարի ազատազրկում:

Նոր օրինագծերը կխոչընդոտեն նաև ցույցերի, հանրահավաքների և երթերի անցկացմանը: Եթե ցույցերի ժամանակ որևէ բնակիչ բողոք ներկայացնի, որ տվյալ  ցույցի կամ այլ միջոցառման հետևանքով խաթարվել է իր անդորրը, ապա դա միջոցառման դադարեցման համար պատճառ կարող է հանդիսանալ:

Ավելին, հանարահավաքների և երթերի ժամանակ հնչեցված արտահայտությունները  ցանկացած պարագայում կձայնագրվեն և կտեսանկարահանվեն: Իսկ տվյալ տեսանյութերը կկիրառվեն միայն կասկածյալների կամ մեղադրյալների գործերի հետաքննության համար: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}