• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:41, 16 Դեկտեմբեր 2013

Նոր զարգացումներ` թուրքական բանակում սպանված հայ զինվորի գործով դատավարությունում

Նոր զարգացումներ` թուրքական բանակում սպանված հայ զինվորի գործով դատավարությունում

Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասում 2011-ի ապրիլի 24-ին սպանված ազգությամբ հայ ժամկետային զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի գործով դատավարությունը կարող է այլ ընթացք ստանալ: Այս մասին հայտնող թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը հիշեցնում է, որ Սևակին մահացու հրազենային վնասվածք էր հասցրել ծառայակից զինվոր Քվանչ Աղաօղլուն, ով հայտնի է facebook սոցցանցում ազգայնական բնույթի բազմաթիվ գրառումներ կատարելով:

Հարուցված քրգործում որպես կասկածյալ անցած, այնուհետև մեղավոր ճանաչված Աղաօղլուն դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարի 5 ամիս 10 օր ազատազրկման` զենքի անզգույշ գործադրման հետևանքով ծառայակից Սևակ Շահինին սպանելու մեղադրանքով:

Այժմ դատավարությունը կարող է այլ ընթացք ստանալ: Նշվում է, որ գործով վկա անցնող շարքային Հալիլ Էքշին իր առաջին ցուցմունքում նկարագրել էր սպանության պահը, երբ Աղաօղլուն ուսից իջացրել էր զենքը, փողն ուղղել 1-2 մետր հեռավորությունից կրակել Սևակի վրա: Երկրորդ ցուցմունքի ժամանակ սպանության այդ տեսարանի նկարագրությունը նա հերքել էր` պնդելով թե չի տեսել ինչպես է տեղի ունեցել սպանությունը: Այժմ Էքշին խոստովանել է, որ իր առաջին ցուցմունքը փոխել է ճնշումների ազդեցության տակ և այն, ինչ նկարագրել էր առաջին ցուցմունքում,  ճշմարտությունն է:

Սպասվում է, որ վերսկսվող դատավարությունը այլ հանգուցալուծում կարող է ունենալ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}