Իրավական10:59, 18 Դեկտեմբեր 2013
Milliyet. Եվրադատարանի վճռի մեջ իր ներդրումն ունի Թուրքիայի արտգործնախարարությունը

Մարդու իրավունքների եվրոպական
դատարանի (ՄԻԵԴ) կողմից նախօրեին Թուրքիայի «Բանվորական կուսակցության» նախագահ
Դողու Փերինչեքի կողմից Շվեյցարիայի դեմ ներկայացված
հայցի բավարարումը լայնորեն լուսաբանվում է թուրքական մամուլի կողմից և երանգավորվում
իբրև «լուրջ հաղթանակ հայկական պնդումների դեմ»: Մամուլի հրապարակումներում նշվում
է, որ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը զգալիորեն կոտրում է Թուրքիային մեղադրողների
ուժը:
Մասնավորապես «Միլլիյեթ» օրաթերթը «Փերինչեքը հաղթեց» վերնագրով անդրադարձում հիշեցնում է, որ նշյալ թուրք գործիչը երբ 2005 թվականին մասնակցում էր Շվեյցարիայում անցկացվող մի շարք համաժողովների, իր հրապարակային ելույթներում 1915-ի իրադարձությունները (Հայոց ցեղասպանություն – խմբ.) բնորոշել էր որպես «միջազգային սուտ»: Այդ արտահայտության համար Լոզանի դատարանը Փերինչեքին մեղավոր էր ճանաչել ռասայական խտրականության հոդվածով: Վերաքննիչ դատարանը մերժել էր Փերինչեքի բողոքարկող հայցը և չէր բեկանել Լոզանի դատարանի վճիռը` հիմնավորելով, որ Հայոց ցեղասպանությունը Հոլոքոսթի պես պատմական իրողություն է:
«Իսկ ահա Եվրադատարանը արդարացի է ճանաչել Փերինչեքի հայցը` նշելով, որ վերջինս չի հերքում 1915-ին իրականացված տեղահանությունն ու ջարդերը, պարզապես այդ իրադարձությունները չի որակում որպես ցեղասպանություն: Եվ նման մոտեցման մեջ հայ ժողովրդին ուղղված ատելության տարր չկա»,- գրում է թերթը` ընդգծելով, որ ՄԻԵԴ-ի այդօրինակ վճռի կայացման գործում մեծ ներդրում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Հիշեցնենք, 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Փերիչեքի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |