• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:32, 20 Հունվար 2014

Թուրք հեղինակ. «Դինքի սպանությունից 7 տարի հետո մեր սրտերը վիրավոր են, մեր ձեռքերը` դատարկ»

Թուրք հեղինակ. «Դինքի սպանությունից 7 տարի հետո մեր սրտերը վիրավոր են, մեր ձեռքերը` դատարկ»

Հունվարի 19-ին լրացավ Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարին: Թեմային անդրադարձել է թուրքական «Ռադիքալ» թերթի անվանի սյունակագիր Օրալ Չալըշլարը: Նա Դինքի սպանությանը հաջորդած ժամանակաշրջանի մասին գրում է. «Անցել է արդեն 7 տարի, մեր սրտերը վիրավոր են, մեր ձեռքերը` դատարկ: Հրանտի առաջ մեր վիզը ծուռ է»:

Չալըշլարը դժգոհություն է հայտնել թուրքական դատարանից ու արդարադատություն կոչվածից, որ այս 7 տարիների ընթացքում ամբողջովին չբացահայտեցին Դինքի սպանության հետևում կանգնած ուժերին:

«Դինքի սպանության համար պատասխանատվություն կրող մարդկանց ի հայտ բերելու մեր բոլոր ջանքերը զրոյացվում էին դատարանների միջանցքներում»:

Հեղինակը, հիշեցնելով հայ և թուրք հասարակությունների հաշտության մասին Դինքի ունեցած երազանքը, գրում է. «Մոտենում է 2015-ը: Տեղահանության, ցեղասպանության 100-րդ տարին է լրանում: Աշխարհի մեծ մասը միակարծիք է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Իսկ Թուրքիան ներքին ճգնաժամ է ապրում»:

Չալըշլարը նշում է, թե հետմահու որքան կերջանկանար Դինքը, եթե Թուրքիան տեր կանգներ 1915-ին, ներողություն  խնդրեր 1915-ին կոտորված հայերից ու նրանց զավակներից: Հոդվածագիրը կոչ է անում, որ 2015-ի ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանը 1915-ին սպանված օսմանյան խորհրդարանի 7 հայ պատգամավորների հիշատակը հարգող ակցիա իրականացնի: Չալըշլարը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ Փարիզում, օրինակ, կա Կոմիտասի արձանը, մինչդեռ Անատոլիայում (Արևմտյան Հայաստան,- խմբ.), որտեղ մեծ երգահանը հսկայական գործունեություն է ծավալել, չկա Կոմիտասի կիսանդրին անգամ:

«Չմոռանանք` Դինքի մեծագույն երազանքն այն էր, որ Թուրքիան հաշվի նստի 1915-ի ցեղասպանության հետ: Ուզում եմ դա հիշեցնել մեր սրտերից փուշը հանելու համար»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}