Իրավական09:55, 25 Հունվար 2014
Թուրքիայում 320 պատգամավոր պատրաստվում է դատի տալ ընդդմիադիր գործընկերներին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) 320 պատգամավոր իրենց գող անվանելու համար ընդդիմադիր
«ժողովրդահանրապետականներ»-ի դեմ պատրաստվում են հայց ներկայացնել դատարան:
Վարչապետ Էրդողանի գլխավորած «ԱԶԿ»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Բելմա
Սաթըրը հայտնել է, որ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորները շարունակաբար
ԱԶԿ-ականների հասցեին ռեպլիկներ են թողել` «գողերը եկան, այստեղ գողեր կան»:
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի` Բելմա Սաթըրը, ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից, ընդդիմադիր գործընկերներին զգուշացրել է որ դատարան են դիմելու իրենց հանիրավի գող անվանելու համար:
«Մենք այստեղ չենք եկել շքեղ առանձնատներից: Մեր ընկերներից ոմանք դեռ չեն
կարողանում մարել իրենց վարկերը»,- ասել է իշխանական պատգամավորը:
Ի պատասխան ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Մուհարրեմ Ինջեն ասել է, որ նման քայլով իրենց փորձում են լռեցնել, բայց, մեկ է, իրենք չեն լռելու:
«Մենք գող չենք անվանել ձեզ բոլորիդ, մենք գողին ենք գող ասել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |