• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:10, 07 Փետրվար 2014

Թուրքաբնակ ադրբեջանցի բլոգերը արտաքսվել է երկրից`թվիթերյան հրապարակումների համար

Թուրքաբնակ ադրբեջանցի բլոգերը արտաքսվել է երկրից`թվիթերյան հրապարակումների համար

Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել երկրից արտաքսել ադրբեջանցի բլոգեր, «Todays Zaman» թերթի թղթակից Մահիր Զեյնալովին` Twitter-ում կատարած հրապարակումների պատճառով»,-գրում է թուրքական «Զաման» թերթը:

Ըստ աղբյուրի` Զեյանլովը մեղադրել է Էրդողանին` Ալ Քաիդայի հետ կապ ունենալու մեջ: Ադրբեջանցի լրագրողը Twitter միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Թուրք դատախազները հանձնարարել են ոստիկանությանը ձերբակալել Ալ Քաիդայի հետ կապ ունեցող անձանց: Էրդողանի նշանակած ոստիկանապետները չեն ենթակվել այս հրահանգին»:
 
«Today’s Zaman»-ի տեղեկություններով` թվիթերյան նշյալ գրառումից հետո կառավարությանն իրազեկել են, որ @mahirzeynalov օգտատերը «պետության և կառավարության ղեկավարների հանդեպ իրականությանը չհամապատասպանող տեղեկություններ է հրապարակում»: Այնուհետև անվտանգության վարչությունը հետախուզությանը հանձնարարել է գտնել,  թե ում է պատկանում վերոնշյալ թվիթերյան հաշիվը, ինչից հետո վարչապետ Էրդողանը հայց է ներկայացրել Զեյնալովի դեմ` « իր անձը վիրավորելու, նսեմացնելու, ինչպես նաև հասարակական ատելություն և թշնամություն սերմանելու մեղադրանքով»: Մահիր Զեյնալովը կանչվել է հարցաքննության: Նա իր տված ցուցմունքոմ նշել է, որ իր գրառումները հիմնված են մամուլի հրապարակումների վրա:

Այսպիսով Թուրքիայի Ներքին գործերի նախարարության զնվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Ալի Բաշթյուրքը նախարարի անունից ստորագրել է «երկրի ղեկավարների դեմ «tweet» անելու համար» Զեյնալովին արտաքսելու և հետագայում Թուրքիա մուտք գործելու վրա արգելք սահմանելու մասին որոշումը:

Զեյլանովը 4 տարի է, ինչ ապրում էր Թուրքիայում, իսկ 15 ամիս առաջ ամուսնացել է թրքուհու հետ և կեցության իրավունք ստացել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}