• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:16, 08 Փետրվար 2014

Վահագն Չախալյանը պահանջել է ազատ արձակել Սևան Նիշանյանին

Վահագն Չախալյանը պահանջել է ազատ արձակել Սևան Նիշանյանին

Թուրքիայում բանտարկված պոլսահայ գրող, լրագրող ու լեզվաբան Սևան Նիշանյանի բանտարկության թեման շարունակում է տարբեր գործիչների մոտ դժգոհություն հարուցել: Ի պաշտպանություն իր սեփական հողակտորի վրա «ապօրինի» շինություն կառուցելու մեղադրանքով երկու տարվա ազատազրկման դատապարտված Սևան Նիշանյանի՝ այս անգամ հայտարարությամբ է հանդես եկել ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը: Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքում հրապարակվել է Չախալյանի  հայտարարությունը, որում  նա թուրքական իշխանություններից պահանջել է չեղյալ հայտարարել Նիշանյանի վերաբերյալ կայցրած վճիռն ու ազատ արձակել նրան:  Ստորև ներկայացնում ենք Չախալյանի հայտարարությունն ամբողջությամբ.

 «Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայ գրող, լրագրող, մտավորական, մարդու իրավունքների ու ժողովրդավարական ազատությունների համար պայքարող Սևան Նիշանյանը 2014 թվականի հունվարի 2-ից ազատազրկված է Իզմիրի մեկուսարաններից մեկում: Ցավալի է, բայց այսօր աշխարհում և մեր տարածաշրջանում խոսքի ազատության համար բանտարկված լրագրողների ու մտավորականների  թիվը քիչ չէ: Սակայն ինչ վերաբերում է Սևան Նիշանյանի պարագային, ապա այստեղ գործ ունենք նաև վիրավորական իրավիճակի հետ, ինչն ավելի դատապարտելի է: Այսպես՝ Թուրքիայի դատական համակարգը Սևանին իր անձնական հողակտորի վրա 42քմ «ապօրինի» շինության կառուցման համար երկու տարվա ազատազրկման է դատապարտել: Եվ այս պայմաններում Թուրքիային պատկանող մեծ ընկերությունները Վրաստանի Ջավախքի շրջանում, որտեղ բնակչության մեծամասնությունը հայեր են, Կարս-Ախալքալաք երկաթգծի և հիդրոէլեկտրակայանի կառուցման կողմնակալ նախագծի տակ իր ստորագրությունն է դնում:

Իսկ թուրքաբնակ մտավորական Սևան Նիշանյանին տարբեր դատավարությունների արդյունքում սպառնում է մինչև 50 տարվա ազատազրկում:  

Սևան Նիշանյանին բանտում պահելու միակ պատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Թուրքիայում չգրված օրենքներով հայ մտավորականներին իրենց անձնական մտքերն արտահայտելու հնարավորությունից զրկելն է:

Թուրքիայի իշխանություններին և միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում կատարել պահանջվող քայլերը Սևան Նիշանյանի նկատմամբ շարունակվող անարդարությանը վերջ դնելու համար:

Մտքի և խոսքի ազատությունը, ժողովրդավարական արժեքները մեր տարածաշրջանում ժողովուրդների միասին ապրելու ամենամեծ գրավականն են: Թույլ չենք տա, որ ազգայնական ու անպատասխանատու շրջանակների կողմից այդ հավասարակշռությունը խախտվի»:

Ermenihaber.am

 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}