• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:37, 11 Փետրվար 2014

Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել

Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել

Թուրքիայում  «Ակոս» շաբաթաթերթի հիմադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության և Էրգենեքոնի գործերով  նոր դատախազ է նշանակվել:

Թուրքական «Զաման» թերթը հայտնում է, որ նախկինում այդ երկու գործերով զբաղվում էր դատախազ Մուամմեր Աքքաշը, որի անունը կապված էր նաև դեկտեմբերի 17-ի «մեծ կաշառք» գործի  վարույթի հետ:

Աքքաշը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի նշանակվել Թեքիրդաղում: Աքքաշի հեռացումից հետո Էրգենեքոնի և Հրանտ Դինքի սպանության գործերը  փոխանցվել են մեկ այլ դատախազի՝ Մուրադ Ինամին:
Թերթի տեղեկացմամբ՝ Ինամը  կստանձնի Աքքաշի մյուս գործերը նույնպես:

2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրության առջև սպանված Հրանտ Դինքի դատավարությունը սկսվեց 02.07.2007 թվականին և ավարտվեց 2012 թվականի հունվարի 17-ին: Դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու: Դինքի սպանության կազմակերպիչ համարվող Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման:


2013 թվականի սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող  Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:


«Էրգենեքոնը»  գաղտնի ազգայնական կազմակերպություն է, որը հաճախ նույնականացվում է խորքային պետության հետ:

«Էրգենեքոնի» կազմում ներգրավված են թուրք բարձրաստիճան զինվորականներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ: Նրանք մեղադրվում են հեղաշրջման փորձ կատարելու մեջ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}