• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:44, 15 Փետրվար 2014

Ալի Բայրամօղլու. «Հրանտ Դինքին սպանել է տվել Էրգենեքոնը»

Ալի Բայրամօղլու. «Հրանտ Դինքին սպանել է տվել Էրգենեքոնը»

Մի մոռացեք, որ Հրանտ Դինքին սպանել է տվել «Էրգենեքոն»-ը: Նման համոզմունք է հայտնել թուրք անվանի լրագրող Ալի Բայրամօղլուն: «Յենի Շաֆաք» պարբերականում տպագրած «Շարժական գիլյոտին» հոդվածում 


Բայրամօղլուն բնութագրում է Թուրքիայի քաղաքական կյանքը` ասելով. «Քաղաքական դատերը, սպանությունները դարձել են Թուրքիայի քաղաքական կյանքի անբաժանելի մասերը: Իսկ այդ ամենի մասին գրելն էլ` լրագրողական կյանքի անբաժանելի մասը»:


Բայրամօղլուն նկատել է տալիս, որ Դինքի սպանությունից հետո էլ դարձյալ չեն դադարել սպառնալիքները և հանցագործությամբ գրիչ լռեցնելու փորձերը: Նշում է, թե ինչպես էր հունվարի 20-25-ը կիբեռհարձակման ենթարկվում «Ակոս»-ի կայքը: Հաքերները թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշին ուղղված մահվան սպառնալիքներ էին տեղադրում կայք էջին: Խոսքն այնպիսի սպառնալիքների մասին է ինչպիսիք են «Հերթը քեզ է հասնելու, զգույշ քայլիր», «պետք է ստանաս քեզ արժանի մահը»:

 

Նշենք, որ «Էրգենեքոն»-ը Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղական կազմակերպություն է, որը ենթադրվում է ստեղծվել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Պարտված ընդդիմադիր աշխարհիկ ուժերը զինվորականների օգնությամբ փորձում են իշխանության գալ: «Էրգենեքոն»-ը համարվում է ներկայումս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) դեմ ուղղված քեմալական դավադրություն: Իսկ «Էրգենեկոն» անվանումը նախաթուրքերի բնակավայրի հին անունն է: 


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}