• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:07, 19 Փետրվար 2014

Աբդուլլահ Գյուլը վավերացրել է ինտերնետի գրաքննության մասին օրենքը

Աբդուլլահ Գյուլը վավերացրել է ինտերնետի գրաքննության մասին օրենքը

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ - TBMM) ընդունած օրենքը, որ դրույթներ էր պարունակում համացանցում, սոցիալական կայքերում և բլոգերում տեղադրվող նյութերի վերահսկման մասին, վավերացվել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից: Դա նշանակում է, որ օրենքն արդեն իրավական ուժ է ստացել և ենթակա է կիրարկման: Նախագահ Գյուլն  օրենքի վավերացման մասին գրառում է կատարել «Twitter» միկրոբլոգի իր էջում: Ընդհանուր առմամբ նա գոհունակություն է հայտնել նոր օրենքի բովանդակությունից` չհաշված որոշ թերություններ, որոնք հանձնարարել է շտկել:

Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նախագահ Գյուլը վավերացրել է համացանցի գրաքննություն նախատեսող աղմկահարույց օրենքը, «Twitter»-ում արշավ է սկսվել նրա դեմ: Ըստ թուրքական «Դունյա» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահի թվիթերյան էջի հետևորդները զանգավածաբար լքում են նրա էջը` կատարելով unfollow գործողությունը: Դրա հետրանքով ընդամենը 2 ժամվա ընթացքում Գյուլի թվիթերյան էջի հետևորդների թիվը նվազել է 18.000-ով` 4 մլն 386 հազարից դառնալով 4 մլն 369 հազար: Ի դեպ, Թուրքիայի օգտատերերից «Twitter»-ում ամենամեծ թվով հետևորդներ ունի հենց նախագահ Գյուլը:

Օրենսդրական այդ նախաձեռնությունը դժգոհության մեծ աղմուկ ու ալիք է առաջ բերել թուրք հանրության շրջանում և դիտվում է որպես համացանցի գրաքննության փորձ: Ըստ այդ օրենքի` համացանցի գրաքննությունն իրականացնելու է հանրային հեռահաղորդակցություն ապահովող մարմինը` առանց որևէ դատական ատյանի: Օրենքից դժգոհողներն անթույլատրելի են համարում դրա կիրառում, քանի որ խախտում է խոսքի, մտքի և մամուլի ազատությունը, մարդու անձնական տվյալների գաղտնիության պահպանության իրավունքը:

Հիշեցնենք, որ «Թուրքիայի լրագրողների միությունը» նախագահ Գյուլին կոչ էր արել կիրառել վետոյի իրավունքը և կասեցնել օրենքի ընդունումը: Արտերկրից ևս բացասական անձագանքներ եղան. Եվրահանձնաժողովը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայում համացանցի գրաքննության մասին օրենքի ընդունման կապակցությամբ: Եվրախորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը, արձագանքելով օրենսդրական փոփոխության ընդունմանը, նշել է, որ այն մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց է: Իսկ Եվրամիության հանձնաժողովն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունը եվրոպական չափանիշների տեսանկյունից վերանայման կարիք ունի: Իսկ ահա Թուրքիայի «Ինտերտնետ-մատակարարների միության» գլխավոր տնօրեն Թայֆուն Սըրմանը նշյալ օրենքն ամոթալի է անվանել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}