Իրավական12:34, 18 Մարտ 2014
ՄԻԵԴ-ը մասնակի բավարարել է Օջալանի հայցը ընդդեմ Թուրքիայի

ՄԻԵԴ-ը մասնակի բավարարել է Թուրքիայում ցմահ բանտարկության դատապարտված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հայցը: Վերջինս, դիմելով եվրոպական դատարան, բողոքել է բանտային պայմաններից` նշելով, որ բանտում խախտվում է իր անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը: Օջալանի հայցում նաև նշվել էր, որ նա բանտում կամաց-կամաց թունավորվում է քրոմով ու սոդայով:
Դատարանը վճռել է, որ բանտային պայմանները իսկապես անընդունելի են և Թուրքիան պետք է բարելավի դրանք, ինչպես նաև պետք է իրավական մեխանիզմներ ստեղծվեն, որոնք կապահովեն Թուրքիայում ցմահ բանտարկյալների ազատ արձակման հնարավորությունը:
Դատարանի վճռով հայցվորին, որպես դատական ծախսերի հատուցում, պետք է վճարվի 25 հազար եվրո: Տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական կայքը:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |