• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական14:06, 09 Ապրիլ 2014

Մուրադ Նազարյանը մեղսունակ է ճանաչվել

Մուրադ Նազարյանը մեղսունակ է ճանաչվել

Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց  դեմ իրականացված 5 հարձակման և 85-ամյա Մարիցա Քյուչյուքի սպանության մեջ մեղադրվող 38-ամյա Մուրադ Նազարյանը մեղսունակ է ճանաչվել:

Թուրքական «Հյուրիեթ» թերթի փոխանցմամբ՝ դատաբժշկական հետազոտությունների կենտրոնի ներկայացրած զեկույցում նշվում է, որ Նազարյանը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:

Նազարյանը, դատարանին ներկայացնելով դեպքերի հաջորդական ընթացքը, նշել է, որ մանրամասները չի հիշում: Նա հայտնել է, որ հանցագործության ժամանակ իր հետ եղել են ևս 3 հոգի, որոնցից մեկը մնացել է մեքենայի մեջ: Մյուս երկուսը, երբ զոհը բացել է տան դուռը, ներս են մտել տուն և ուժ գործադրել վերջինիս նկատմամբ: Նազարյանը պնդում է, որ ինքը որևէ բռնի ուժի չի դիմել և չի ճանաչում վերոհիշյալ 3 անձանց:

 «Ես այդ անձանց նախկինում չեմ տեսել: Երբ ինձ անուն ազգանունով դիմեցին, կարծեցի ոստիկանությունից են: Ես նրանց չեմ ճանաչում, թե չէ կփախչեի: Մեքենայի մեջ ինձ ստիպեցին ինչ-որ հաբ խմել, որից հետո ինձ կորցրեցի»,- հայտնել է Նազարյանը:

Հիշեցնենք, 2012թ. տարեվերջին և 2013 թ. տարեսկզբին Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4 հայ տարեց կին: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում: Ոստիկանությունը որպես կասկածյալ  ու հիմնական մեղադրյալ ձերբակալել էր Թուրքիայի հայազգի քաղաքացի Մուրադ Նազարյանին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}