Իրավական12:46, 08 Մայիս 2014
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրն Էրդողանին կվճարի բարոյական վնասի փոխհատուցում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել է բարոյական փոխհատուցման
պահանջով Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ ներկայացրած դատական հայցը: Վերջինս գլխավորում
է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը (ԺՀԿ-CHP):
Ինչպես հայտնում է թուրքական «Աքշամ» պարբերականը, Էրդողանը, նախորդ տարի Քըլըչդարօղլուի հեռուստատեսային և հանրահավաքային ելույթներից որոշ հատվածներ համարելով իր անձի համար վիրավորական, դիմել էր դատարան:
Գործը քննող Անկարայի դատարանն արդեն կայացրել է վճիռ, համաձայն որի, Քըլըչդարօղլուն պարտավոր է Էրդողանին վճարել 10.000 թուրքական լիրա (ավելի քան 6.000 դոլար)` որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Նշենք, որ մեղադրող կողմը դատարան ներակայացրած հայցում որպես բարոյական վնասի
փոխհատուցում պահանջել էր 100.000 լիրա գումար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |