Իրավական08:06, 22 Մայիս 2014
Գյուլենը դիմել է Սահմանադրական դատարան` պահանջելով իր իրավունքների վերականգնում

Գյուլենական շարժման առաջնորդ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ
Գյուլենի փաստաբանները մի շարք լրատվամիջոցների դեմ հայց են ներկայացրել
Սահմանադրական դատարան: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» օրաթերթի էլ. կայքը,
որոշ լրատվամիջոցներ մեղադրվում են Գյուլենին հանցագործ ներկայացնելու, նրա հասցեին
զրպարտություններ անելու և դրանք լայն հանրության ներկայացնելու մեջ:
Իր փաստաբանների միջոցով Գյուլենը մասնավորապես պահանջում է լրատվության հարթակներից հեռացնել բոլոր այն լուրերն ու հոդվածները, որոնք պարունակում են իր հասցեին ուղղված զրպարտություններ ու հանցագործության մեղադրանքներ: Բայց քանի որ Անկարայի դատարանները չեն բավարարել այդ պահանջով նրա հայցը` Գյուլենը որոշել է դիմել խնդրի լուծման սահմանադրական ճանապարհին: Նա անարդարացի է համարում, որ ոտնահարվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |