• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:49, 28 Հունիս 2014

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովի ընդունած բանաձևին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովի ընդունած բանաձևին

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը խիստ վրդովեցրել է պաշտոնական Անկարային: Բանաձևն ԱՄՆ պետքարտուղարությունից պահանջում է ամենամյա հաշվետվություն ներկայացնել Կոնգրեսին կառավարության ջանքերի մասին՝ ուղղված Թուրքիայի Հանրապետությունում և հյուսիսային Կիպրոսում թուրքական բանակի կողմից թալանված, բռնագրավված կամ այլ կերպ յուրացված քրիստոնեապատկան գույքն ուսումնասիրելու, վերադարձն ապահովելու և պաշտպանությունը վերականգնելու մասին:

Թուրքական մամուլն այդ իրադարձությունը շտապեց որակել որպես հակաթուրքական բանաձևի ընդունում, Թուրքիայի շահերին հակասող քայլ: Թուրքական կողմը համոզված է, որ օրինագիծն ընդունվել է ամերիկահայ լոբբիի գործուն աջակցությամբ և ազդեցությամբ: Օրինագծի առաջարկը ներկայացվել է պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ հանրապետական պատգամավոր Էդ Ռոյսը:

Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որով քննադատել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նշյալ հանձնաժողովի ընդունած բանաձևը` բնորոշելով դա անտեղի քննադատություններ, սխալ տեղեկություններ և անհիմն մեղադրանքներ պարունակող օրինագիծ:

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ վերջին տարիների բարեփոխումների արդյունքում թուրքական իշխանությունները սատարում և աջակցում են ոչ մահմեդականների սրբավայրերի, աղոթատեղիների վերանորոգման գործընթացին: Անկարան ընդգծել է, որ ԱՄՆ-ի այդ քայլն անհեռատես և անպատասխանատու է և վտանգում է երկու երկրների համագործակցությունը տարբեր ասպարեզներում: Թուրքիայի արտգործնախարարությունը նաև հույս է հայտնել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների պահպանմամբ մտահոգ շրջանակները ևս կարձագանքնեն:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}