• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:50, 04 Հուլիս 2014

Ստամբուլի դատարանը մերժել է հայոց պատրարքարանին վերադարձնել «Սանասարյան տունը»

Ստամբուլի դատարանը մերժել է հայոց պատրարքարանին վերադարձնել «Սանասարյան տունը»

Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից «Սանասարյան տուն» անվամբ շինության վերադարձման համար ներկայացված դատական հայցը չի բավարարվել դատարանի կողմից և ամբողջովին մերժվել է: Ստամբուլի առաջին ատյանի դատարանում 2011 թվականից շարունակվող դատավարությունն ավարտվել է պատրարքարանի համար անցանկալի ելքով: Պատրարքարանի շահերը ներկայացնող փաստաբան Ալի Էլբեյօղլուն Հյուրրիյեթ»-ի թղթակցին հայտնել է, որ իրենք շարունակելու են պայքարել Սանասարյան տունը պատրիարքարանին վերադարձնելու համար:

Էլբեյօղլուն դժգոհել է, որ դատարանը, անտեսելով բոլոր հիմնավոր փաստարկները, անհասկանալիորեն մերժման վճիռ է կայացրել: Նա տեղեկացրել է նաև, որ իրենք օգտվելու են բողոքարկման իրավունքից և հարկ եղած դեպքում դատը տեղափոխելու են մինչև անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` փորձելով մինչև վերջ հետամուտ լինել արդարադատությանը:

Սանասարյան տունը կառուցվել է 1895 թվականին Մկրտիչ աղա Սանասարյանի պատվերով և ճարտարապետ Հովսեփ Անձնավուրի կողմից: Պատմական այդ շինությունը հայոց պատրիարքարանից խլվել է 1935 թվականին և շահագործվել որպես Ստամբուլի անվտանգության վարչության շենք: Հետագայում այնտեղ տեղակայվել է տնտեսական դատարանը, իսկ այժմ այն դատարկ է: Հիմնադրամների գլխավոր վարչությունը կադաստրում «Սանասարյան տուն» անունով հայտնի անշարժ գույքը ապօրինի կերպով է գրանցել  որպես սեփականություն: Դատարանում երկար ժամանակ գույքապատկանելության հարցը վիճարկման մեջ ընկած Սանասարյան տունն այժմ գտնվում է հիմնադրամների գլխավոր վարչության ենթակայության տակ: Սանասարյանների շենքը նշյալ վարչության կողմից 2013-ի հուլիսի 18-ին վարձակալության հանձնելու նպատակով հանվել է աճուրդի:

 

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն խորհրդարանում գրավոր հարցում է արել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Ամեր Չելիքին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են Սանասարյանների տունը հյուրանոց դարձնելու մասին լուրերը:

«Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ հայերին պատկանող, բայց Հիմնադրամների գլխավոր վարչության ձեռքին գտնվող Սանասարյանների տունը 20 տարի ժամկետով վարձակալելու ցանկություն է ներկայացվել: Ինչպե՞ս եք գնահատում Սանասարյան տունը վարձակալության տալու համար հայտարարված աճուրդին, արդյո՞ք դրա ետևում ձեր որոշումը կամ հրահանգը կա: Պատմական նշանակության շինությունը առևտրի նպատակով օգտագործելու հարցը ի՞նչ էթիկական չափորոշիչներով եք գնահատում և արդյոք պատահականություն է, որ 2015-ին ընդառաջ, 100-ամյակի նախաշեմին նման քայլ է կատարվում հայերի ունեցվածքի դեմ»,- հարցրել է ընդդիմադիր պատգամավորը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}